Որքա՞ն է արժեցել Ուիթքոֆի և Քուշների ճաշը Մոսկվայում
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, մոսկովյան ռեստորաններից մեկում ճաշի համար ծախսել են շուրջ 25 հազար ռուբլի, պարզել է РИА Новости-ն։
Ամերիկյան պատվիրակությունը Մոսկվայում երեքշաբթի բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլում հանդիպումից առաջ Ուիթքոֆը և Քուշները զբոսնել են Մոսկվայում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի ուղեկցությամբ, և ճաշել են Կարմիր հրապարակի մոտ գտնվող մոսկովյան ռեստորաններից մեկում։
Ըստ սննդի ձեռնարկության ճաշացանկի՝ ամերիկյան պատվիրակության համար աղցաններն արժեցել են մոտ 3500 ռուբլի, տաք ուտեստները՝ 1500-ից մինչև 7500 ռուբլի, իսկ աղանդերը՝ մոտ 2700 ռուբլի։ Ընդհանուր առմամբ, ճաշն, առանց խմիչքների, հյուրերին արժեցել է առնվազն 25 հազար 500 ռուբլի։
Ըստ արդեն ձևևավորված ավանդույթի՝ Ուիթքոֆը Կրեմլում բանակցություններից առաջ զբոսնել է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Նախորդ այցելությունների ժամանակ հատուկ բանագնացն այցելել էր Հին Արբատ փողոց, «Зарядье» զբոսայգի և Մոսկվայի ռեստորաններից մեկում համտեսել La Grande չեբուրեքներ։
Այս անգամ Ուիթքոֆն առաջին անգամ Մոսկվա է եկել ոչ միայնակ, այլ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների ուղեկցությամբ։

