Սթիվ Ուիթքոֆը Պուտինին պատմել է Մոսկվայում զբոսանքի իր տպավորությունների մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները սկսել է՝ պատմելով Ռուսաստանի մայրաքաղաքում զբոսանքի իր տպավորությունների մասին, հաղորդում է «Коммерсантъ»-ը:
Նա ասել է, որ հիանալի զբոսանք էր, իսկ Մոսկվան «զարմանալի քաղաք» է անվանել։
«Շատ հաճելի, գեղեցիկ զբոսանք էր»,- ասել է Ուիթքոֆը՝ ի պատասխան Վլադիմիր Պուտինի այն դիտարկման, որ իր ամերիկացի գործընկերները զբոսնելու ժամանակ ունեին։
Բանակցությունների մեկնարկի մասին լրատվական գործակալությունները հայտնել են Մոսկվայի ժամանակով մոտավորապես 19:40-ին։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, Կրեմլ են ժամանել 2,5 ժամ առաջ։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ էր ունենում ВТБ բանկի՝ «Ռուսաստանն է կանչում» ֆորումում։
Բանակցությունները կկենտրոնանան Ուկրաինայում խաղաղ կարգավորման վրա։ Ակնկալվում է, որ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը ռուսական կողմին կներկայացնի Ուկրաինայում խաղաղության հասնելու ծրագրի նոր տարբերակը։ Կրեմլի մամուլի ծառայությունն ԱՄՆ սկզբնական ծրագիրը անվանել է «շատ լավ հիմք» խաղաղության բանակցությունների համար։

