Ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին․ Գալյան

Այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալներից մեկին.  ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Համաներում դեռ չի ակնկալվում։ Դա չի նշանակում, որ պետությունը քայլեր չի ձեռնարկում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու գործիքակազմերը կատարելագործելու ուղղությամբ։ Խոսքը պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի մասին է։

Կցանկանայի նշել, որ այս թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ այս գործիքի կիրառմամբ պատժից ազատվել է 151 անձ։ Ինչ վերաբերում է կատարելագործման ուղղություններին, ապա մենք կատարելագործում ենք անձանց գնահատման բալային համակարգը՝ կենտրոնանալով անհատականացման մոտեցման վրա։

Սա նշանակում է, որ քրեակատարողական ծառայողները և պրոբացիայի ծառայողները պետք է ավելի լավ աշխատեն, որպեսզի ավելի լավ և ճիշտ գնահատեն անձի դրսևորած վարքագիծը պատիժը կրման ընթացքում, նրա վերասոցիալականացման աստիճանը և պատրաստ լինելու աստիճանը վերադառնալ դեպի մեր հասարակություն։

Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այսօր նախագահի հրամանագրով ներում է շնորհվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներից մեկին։ Հուսով եմ, որ այս պրակտիկան ևս կլինի շարունակական»,-նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031