Ընդդիմադիրները չդատապարտեցին խայտառակությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. Որքան էլ տարօրինակ է, Աժ ոչ իշխանական ուժերից միայն «Բարգավաճ Հայաստանը» երեկ քննադատեց ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով բանաձևին՝ Հայաստանի դեմ քվեարկելու որոշումը։ «Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարվել էր նախկինում, բայց «եղավ այն, ինչ լինում է վերջին շրջանում մշտապես… հայտարարվում է մի բան, հետո փոխվում է ճիշտ «հակառակով»,– ասել Է ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը։
Իսկ ահա մնացած ընդդիմադիր ուժերի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչները՝ «ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ՀՀ իշխանությունների ռուսահաճո դիրքորոշումը չեն քննադատել, ավելին՝ողջունել են այդպիսով ևս մեկ անգամ ցույց տալով, որ ՀՀ ընդդիմությունն արտաքին քաղաքական հարցերում շատ բանով չի տարբերվում ՀՀ ներկայիս իշխանություններից։
Ո՛չ Մոսկվայից հաղթանակ բերող Ր. Հովհաննիսյանի, ո՛չ Պուտինի մասին թթու խոսք ասելն արգելող Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժերը, և ո՛չ էլ՝ առավել ևս ԱԳ նախարարի հրաժարականը պահանջող դաշնակցությունը հարկ չեն համարել գոնե նշել, որ այդպիսով Հայաստանի հեղինակությունը լրջորեն վնասվեց։
Իսկ ինչ վերաբերում Է ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությանը, չի բացառվում, որ վաղը հայտարարվի թե դա հերթական «անձնական կարծիքն էր»։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։