Հեֆերնը այցելել է ՀՀ ԱԳՆ. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ Խնկո Ապոր գրադարանում «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձավ նախօրեին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած քվեարկությանը։
Նա խօրեին, հիշեցնենք, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է ճանաչել։ Ղրիմի հանրաքվեի արդյունքների դեմ բանաձևին «կողմ» է քվեարկել 100 պետություն՝ բնականաբար այդ թվում ԱՍՆ-ն, 58-ը ձեռնպահ է մնացել, իսկ «դեմ» է քվեարկել 11 պետության, որոնց թվամ են՝ Հայաստանը. Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Հյուսիսային Կորեան,Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն։
«ԱՍՆ-ն ամբողջությամբ պաշտպանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քվեարկությունը։ Վաշինգտոնը հայտնել է. որ շատ պատճառներ կան մեր քվեարկության համար։ Մենք հիմնովին աջակցում ենք բանաձևին և աշխատում ենք Ուկրաինայի կառավարության ղեկավարության հետ այս խնդրի վերաբերյալ» – մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ամերիկացի պաշտոնյան։
Հարցին, թե դեսպանը ինչպե՞ս է վերաբերում այդ բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկելուն, պարոն Հեֆերնը պատասխա նեց. «Մենք կշարունակենք այս հարցում Հայաստանի հետ համազոր ծակցել։ Այս և այլ հարցերի շուրջ կշարունակենք մեր բանակցաթյանները և խորհրդակցոէթյունները Հայաստանի կաոավարաթյան հետ»։
Դեսպանը, պարզվում է, վերը նշված միջոցառումից հետո այցելել է ՀՀ արտգործնախարարություն։ Օրվա երկրորդ կեսին «ՀԺ»-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է Ջոն Հեֆերնը աճապարելով մուտք գործում նախարարության շենք։
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեսպանը ԱԳՆ-ում հանդիպումներ է ունեցել։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։