Մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք (փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում), կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 դրամ տուգանքներ, որոնցից 200 000 դրամ՝ վարչական տուգանք, 172 500 դրամ` բնությանը պատճառված վնաս:
Շատ կուզեի լսել որևէ լրատվամիջոցի ղեկավարի կարծիք, որ՝ այո, ինքը դիմել է, համամիտ է, որ դաշտը կանոնակարգվի: Այստեղ վիճելու, բանավիճելու խնդիր կա, և մենք պատրաստ ենք համոզել իրար:
Այս մասին ռումինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան:
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ օրենքը ռիսկային է սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերի համար: «Հիմա մի օգտատեր մեկի մասին վատ բան է գրում, ես էլ դա share եմ անում ու դառնում է լրատվամիջոց, պատասխանատու՝ դա տարածելու համար»,- նշեց նա:
Դատավոր Դավիթ Ռոզենը, ընթերցելով 1993-2003 թվականներին Երուսաղեմի քաղաքապետի Օլմերտի 700 էջանոց դատավճիռը, հայտարարել է, որ Օլմերտը ստել է դատավարության ընթացքում:
Օրինակներ շատ կան, բայց հասկացեք, որ շատ վտանգավոր տեղ եք, սա չի մարսվելու, մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է: Պատկերացրեք՝ մի չինացի մեկնաբանություն է գրում կայքում՝ չինարենով, որ, ասենք, Սարիբեկյան պատգամավորը գիժ է, հիմա ի՞նչ անենք, ընկնենք, գտնե՞նք էդ չինացուն… Աշխարհը փոխվել է, գլոբալ աշխարհ կա, էսօր չի կարելի…
Խնդրից անմասն չի մնացել հայտնի աստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր միկրոբլոգի բաժանորդներին հորդորել է տարածել Քեսաբում տեղի ունեցող դեպքերի մասին տեղեկատվությունը:
Առաջիկա ամիսներին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ո՞վ է հաղթելու: Հարցրեք Գալուստ Սահակյանին: Իհա՛րկե ՀՀԿ-ն:
ԱԺ-ում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ «ֆեյքերի» մասին օրենքի քննարկումը, թեժացավ, երբ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը իր ելույթի ժամանակ պաստառներ հանեց՝ հեգնելով նախագծի հեղինակններին: Լ. Բարսեղյանը շեշտեց, որ հեղիանկները ցանկացել են կարգավորել բամբասանքի ոլորտը, սակայն, ըստ նրա՝ բամբասանքը գոյություն ունի ազգային խոսքի գոյությունից ի վեր, և այն առայժմ կարգարավորել հնարավոր չէ:
Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի հետ:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյան «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ օրենքի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը «հրաշալի, համապարփակ» ներկայացրեց հիմնական մոտիվացիան: Նա շեշտեց, որ նման նախագծով հանդես գալու նախաձեռնությունը պատկանում է լրատվամիջոցներին:
Պեկինի անունից համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի տնօրեն Դ. Հակոբյանի հայտարարության մեջ ասվում է. «Նա երբեւէ չի հանդիսացել եւ չի հանդիսանում հիշյալ ընկերության հիմնադիր, մասնակից: Չի իրականացրել եւ չի իրականացնում ընկերության կառավարման որեւէ գործառույթ:
Այդ 76 նահանգից 48-ում հաղթել են իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչները:
Աշխարհում կուտակային ֆոնդերի հետ կապված ցանկացած իրավախախտում դիտվում է որպես ծանր հանցագործություն և լուրջ պատասխանատվություն է սահմանվում:
Դժգոհ որևէ պատգամավոր, քաղաքական գործիչ, բինզեսմեն, քաղաքացի դիմում է ինքնակարգավորման մարմնին ու ասում՝ վիրավորանք, զրպարտություն է տեսել, դիմել է լրատվամիջոցին, չեն հանել, և հիմա դիմում է այդ մարմնին, լուծում են: Բայց խնդրում ենք չանենք այս օրինգծով, սա կարող է լինել լայն քննարկման առիթ, բայց ոչ…Կրկնում եմ՝ սա վտանգավոր է, հիմա մարդիկ ստիպված են ամբողջ օրը սրանով զբաղվել, ներքին գրաքննությունը զարգանալու է, էլ չեմ ասում, որ վիրավորանքը, զրպարտանքը շատ սուբյեկտիվ ընկալում է:
Տեղացած առատ ձնից մայրաքաղաքը մաքրելու գործին իր մասնակցությունն է բերում նաև Երևան Ջուր ՓԲԸ: Խոսքն ավտոճանապարհային գետնանցումների մասին է, որտեղ մարտի 31-ի առավոտից աշխատանքներին ձեռնամուխ են եղել ընկերության մասնագետները, համապատասխան տեխնիկայի ներգրավմամբ:
Մեդվեդևի ղրիմյան այս այցը տեղի է ունենում Ղրիմն ու Սևաստոպոլը Ռուսաստանի կազմում ներառելուց 10 օր անց:
«Այդ է պատճառը, որ բազմաթիվ լրատվամիջոցներ, նաև Article 19 խոշորագույն կազմակերպությունը միացել են Դելֆիի պաշտպանությանը, որովհետև համարում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը ոտնահարում է ԶԼՄ-ների ազատ գործունեությունը: Հույս կա, որ կարող են բեկանել նախորդ ատյանի որոշումները»:
«Մեր համակարգը զուտ պետական բյուջեից իրականացվող սոցիալական քաղաքականություն է, ներդրվում է երկրորդ ինստիտուտը` կենսաթոշակային ապահովագրությունը, գործատուի մասնակցությունը, որպես հարկային գործակալի, ակնհայտ է»:
«Դելֆին ընդդեմ էստոնիայի» գործում կայքը պատասխանատվության էր ենթարկվել վիրավորական մեկնաբանությունները նույնիսկ դրանք հեռացնելու մասին պահանջի բացակայությամբ չհեռացնելու համար: Մենք առաջարկում էինք ավելի մեղմ տարբերակ՝ ծանուցել, հետո միայն քննարկել լրատվամիջոցի պատասխանատվության հարցը»
«Նույնիսկ մեզ քննադատում են` արդյոք լա՞վ ենք վերահսկում: Բանկերին շահավետ չէ, որ իրենց հաճախորդները սնանկանան: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` բանկային համակարգը ամենաթափնացիկ հատվածներից մեկն է ՀՀ-ում»:
Սիրիայի հայաբնակ քաղաք Քեսաբում և նրա շրջակա գյուղերում սարսափազդու իրադարձություններ են տեղի ունեցել մարտի 22-25-ը: Խաղաղ բնակչությունը դարձել է եռօրյա դաժան հարձակումների թիրախ, որն իրականացվել է, ենթադրաբար, Ալ-Քաիդային փոխկապակցված խմբերի կողմից:
Իշխող կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոյին հաջողվել է հաղթել Փարիզի քաղաքապետի ընտրություններում:
Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը անցկացրել են խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված տեխնիկական առաջադրանքի իրականացման նպատակով ԱՄՆ Պետդեպարտամենտի տրամադրած դոնորական աջակցությամբ «ՀԱԼՕ Թրաստ» միջազգային կազմակարպության և ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներասակրավորային գումարտակի կողմից ՀՀ Սյունիքի մարզի 4 համայնքների հաստատված ականավտանգ 16 […]
Մեր զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել Արցախի Հանրապետության անկախությունն ու հարազատ ժողովրդի անվտանգությունը ցանկացած ոտնձգությունից:
Կեսգիշերին 24-ամյա Ալեքս Իգիթբաշյանը Օրբելի Եղբայրներ փողոցից նստում է տաքսի, որպեսզի ուղևորվի իր ուզած վայրը: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ 2 անհայտ անձինք դանակի սպառնալիքի տակ նրանից հափշտակում են նրա մոտ եղած ողջ գումարը և բանկային քարտերը:
Նա եղել և մնում է մայրաքաղաքի ամենահանրաճանաչ ու հարգարժան քաղաքական գործիչը:
«Այս տարվա հունվարի սկզբին օրական 400-500 մարդ էր ընտրում, հետո նրանց թիվը նվազեց, վերջերս կրկին աճել է: Լռելյայն ընտրության տարբերակն ընտրել է 10 հազար մարդ, որոնք գիտակցված չեն ընտրել կուտակային ֆոնդ` դա թողնելով համակարգին: 2014թ-ի մարտի 27-ի դրությամբ 127 հազար մասնակցի օգտին կատարվել են փոխանցումներ»:
Նրանցից երկուսը` 23-28 տարեկան, գետնին են տապալել իրենցից մի փոքր մեծ աղջկան ու ծեծի ենթարկել: Նրանք ոտքերով հարվածներ են հասցրել իրենց զոհին` պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ: