Թրամփը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ ներկայացուցիչներն աշխատում են՝ պարզելու ուկրաինական հարցի կարգավորման հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները ներկայում աշխատում են պարզելու ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը. ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի նիստում։

«Մենք փորձում ենք լուծել այս հարցը։ Ես ավարտել եմ ութ պատերազմ, սա կլինի իններորդը, և մեր մարդիկ հիմա Ռուսաստանում են՝ տեսնելու, թե կարո՞ղ ենք հասնել կարգավորման։ Սա դժվարին իրավիճակ է», – ասել է Թրամփը Սպիտակ տան կաբինետի նիստում։

Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 2-ին բանակցություններ են վարել Մոսկվայում։ Նշվում է, որ սա Ուիթքոֆի վեցերորդ այցն է ընթացիկ տարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031