Բաժիններ՝

Հայաստանը ցանկանում է այս տարի մայիսին ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը

Մաքսային միության և ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն առաջատարի դիրքերում է, իսկ դա նշանակում է, որ բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ տվել են իրենց դրական արդյունքները: Նման հայտարարություն այսօր ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ արեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ նրա՝ ՄՄ-ում ներդրվում են միասնական ստանդարտներ, բայց եթե որևէ երկիր որևէ ոլորտում առաջընթաց արձանագրի, մյուսներն էլ պետք է ձգտեն դրան: Տ.Սարգսյանը նշեց, որ ԱՀԿ-ի համեմատ ՄՄ-ում մաքսատուրքերի մակարդակըմոտ 3 անգամ բարձր է: ՄՄ-ի բարձր տոկոսադրույքները Տ.Սարգսյանն արդարացրեց ՄՄ տնտեսվարող սուբյեկտների շահերը պաշտպանելու և նրանց մրցունակությունը բարձրացնելու դրդապատճառով:

Տ.Սարգսյանի խոսքով՝ ՄՄ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշը. «Դա նշանակում է, որ կենսամակարդակը ՄՄ-ում ավելի բարձր է, քան ՀՀ-ում»:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը հայտարարեց, որ ՀՀ-ն ցանկանում է այս տարի մայիսին ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, որն այդ դեպքում ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ին: Մինչ այդ, ըստ Կ.Մինասյանի, պետք է իրականացվեն շուրջ 70 միջոցառումներ: Մինասյանը նկատեց, որ եթե համաձայնագրի ստորագրումը ուշացնեն, ապա ՀՀ անդամակցումը կուշանա և հաջորդ տարի հունվարի 1-ից, երբ սկսելու է գործել նաև միասնական տնտեսական տաածքը, ՀՀ-ն չի հասցնի ֆիզիկապես անդամակցել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս