Այս խայտառակությունը բացահայտվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, սակայն ընթացք չէր տրվել, քանի որ Ավագյանի համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր միջամտել՝ խոստանալով, որ նման բան այլևս չի կրկնվելու: Ու փոխարենը, Արմեն Ավագյանին ներելուց բացի, նաև «առաջ են տանում»՝ ձգտելով նշանակել տուն-ինտերնատի փոխտնօրեն:
«Իշխանությունն իր քայլերով Հայաստանը հավասարեցրեց Հյուսիսային Կորեային ու աֆրիկյան մի քանի պետությունների: Այո, աֆրիկաներում կան հարուստ հանքեր ու սավաննաներ, հարուստ է նաև աֆրիկյան ազգերի մշակույթը: Թող գործող, նախկին ու ավելի նախկին իշխանությունները գնան Աֆրիկա` ոսկի ու ադամանդ կորզելու, առյուծներ սպանելու ու սեպագրեր ուսումնասիրելու: Իսկ մենք թույլ չենք տալու Հայաստանի Երրորդ Հանրապետությունը դարձնել սեպագիր արձանագրություն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:
Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի կողմից արված ծախսերը, «Ժողովուրդը» բացահայտեց, որ մայրաքաղաքի վերելակների վերանորոգման համար ավելի քիչ գումար է ծախսվել, քան՝ թափառող շների ոչնչացման կամ դրոշների տեղադրման համար. ընդամենը 85 մլն դրամ:
Ինչպես միշտ, Սերժ Սարգսյանը ԳՄ նիստն այս անգամ էլ սկսել է հարցով՝ հը, Էդիկ, ասա՝ ի՞նչ կա։ էդուարդ Շարմազանովը երիտՀՀԿ-ականի խոր էնտուզիազմով, կտրելով քաղաքական հանձնաժողովի նախագահ Հովիկ Արգամիչի հարցը, արագ-արագ ներկայացրել է, թե ինչ կա
Հայաստանցի մարմնամարզիկները աննախադեպ հաջողության են հասել Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում. 3 ոսկե ու մեկ արծաթե մեդալներ՝ այսպիսին է մեր մարզիկների «ավարը» մրցաշարից։
«Ի պատասխան նախագահ Օբաման առաջարկել է, որպեսզի Ռուսաստանը գրավոր հստակ պատասխան ներկայացնի, նախագահները պայմանավորվել են, որ Քերին ու Լավրովը հետագա քննարկումների համար կհանդիպեն»:
Ավելին, լուրի «փոխանցումից» հետո` քվեարկության օրը, ուկրաինական ԱԳՆ-ն տեղեկություն տարածեց, որ մեկ շաբաթվա ընթացքում դեսպանը կվերադառնա Երևան՝ «անկախ Հայաստանի քվեարկությունից»:
Նախորդ օրը մեկօրյա այցով Հայաստան է ժամանել ալամ աշխարհի հայերի միության նախագահ, Պուտինի վստահված անձ Արա Աբրահամյանը, 2 ժամանոց հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ և նույն օրը վերադարձել։Հանդիպումը եղել է ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության հիշարժան օրը։
Երեկ առավոտյան, ԱԺ բրիֆինգի ժամանակ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը սպառնացել էր՝ եթե չընդունեն կառավարության հրաժարականը, իրենք «բարիկադներ ու ցնցումներ» են խոստանում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են:
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել։ Դրամը անսպասելիորեն արժեզրկվել է, ինչն այս սեզոնի համար ամենևին բնորոշ չէ:
Մարտի 28-ին,ժամը 19.30-ից մինչեւ 21.15-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Չինարին:
Անդրեյ Մակարեւիչի շուրջ ստեղծված իրավիճակը նրանք համեմատել են անվանի գրող Բորիս Պաստեռնակի հետապնդումների հետ, որին նա ենթարկվել էր Նոբելյան մրցանակ ստանալուց հետո:
Մարտի 28-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Երասխավան-Պարույր Սևակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
«Թերեքը», լիարժեք պայմանագիր է ստորագրել Գրիշա Սիմոնյանի հետ և նրա բուժման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա:
Ազգային վճարային համակարգի ստեղծմանը «Ռոսիա» բանկի մասնակցության վերաբերյալ որոշման ընդունումն ու միայն ռուբլով վճարահաշավարկային գործարքների իրականցումը բանկն արտաքին ռիսկերից պաշտպանված է դարձնում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության գործարար թևը ներկայացնող պատգամավորների մեծ մասը դեռ չի որոշել` ինչպե՞ս քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, որն ԱԺ կներկայացվի ապրիլի 28-ի քառօրյա նիստում: Միաժամանակ, ԲՀԿ-ական մի շարք այլ պատգամավորներ հավաստիացնում են, թե քվեարկելու են այնպես, ինչպես որոշելու է խմբակցությունը: Պարզվում է, սակայն, խմբակցությունն արդեն որոշել է` պետք է քվեարկել «կողմ»:
Քեսապ քաղաքի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին:
Մեզ հետ զրույցում Վահագն Խաչատրյանն ասաց, թե Ս. Սարգսյանը սխալ է տեղեկացված և չի տիրապետում իրականությանը: «Ես չգիտեմ՝ իր խորհրդականներն ովքեր են, որ իրեն նման սխալ տեղեկատվություն են տալիս. կարող են հանգիստ օգտվել «Գազպրոմ» ընկերության կայքից, Բելառուսի վիճակագրական ծառայության կայքից ու տեսնել, թե իրականում ինչ է կատարվում: Ասում է, թե մարդիկ չեն խոսում. մարդիկ ամեն օր են խոսում գազի գնից, գուցե Ս. Սարգսյանի շրջապատո՞ւմ չեն խոսում»,- նշեց նա:
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում: Այս անդեմությունը Հայաստանի Հանրապետությանը զրկում է ինքնիշխանությունից, որպես ինքնուրույն միավոր ձայնի` որոշման իրավունքից, այսինքն` դեմքից:
Այսօր՝ մարտի 28-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է՝ 0,49%-ով, ինչը լուրջ աճ է
Ախուրյանի տարածաշրջանի Ջաջուռ համայնքն առաջիկայում արոտավայրեր չի ունենա: Համայնքի ընդհանուր արոտը ներկայում կազմում է 600 հա-ից ավելի:
Հայաստանի ներկայացուցիչը Կոնչիտային անվանել է «աննորմալ» եւ «մրցույթին չհամապատասխանող անձ»:
Ոստիկանությունը որոնում է կողոպուտի ենթարկված կանանց:
Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգ ճշտելու անմիջական անհրաժեշտության առջեւ է: Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչեւ Քեսապ եւ դեռեվս այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվություններ ներկայացնելու եւ մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվադաշտը երկար ժամանակ:
Այսօր «Ազատության» հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ առավել ընդգծվեցին «Ժառանգության» և եռյակի տարբերությունները:
Վերջերս Գյումրու քաղաքապետարանի հայտարարարած մանկապարտեզների սննդի մատակարարման մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են:
Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում հաշվառված ևս 430 ընտանիքներ պետության կողմից բնակարանային փոխհատուցում պետք է ստանային դեռ 2013 թվականին, սակայն այդ բնակարանների շինարարությունը մինչև օրս նույնիսկ չի մեկնարկել:
Google-ի նոր ծառայությունը թույլ կտա համեմատել տարբեր մթերքերի սննդային ծավալը, թե որքան շաքար, կալիում, գլյուկոզա կամ վիտամին կա մթերքի մեջ: Համեմատությունը կատարվում է ըստ բաղադրության, պատրաստման եղանակի և քանակի հիման վրա:
«Ես հաճախ եմ նրանց նայում, ես ամեն օր նրանց հետ խոսում եմ, ամեն օր աղոթում եմ նրանց համար: Ինչ կտա դա ձեզ, կարևոր չէ: Սա իմ ողբերգությունն է, ձեր հետ կրում եմ»,- այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը: Նա նշեց, որ մոռացել է՝ ինչ է ասել, գրել իր մասին տուժող կողմը. «Ինչ ուզում եք՝ դուք ինձ ասեք: Ինչ ուզում եք: Ես միևնույնն է՝ ներող եմ, որովհետև գիտեմ՝ ինչ է մայր սգավոր, ես գիտեմ՝ ինչ է հայր, որովհեըև ես հայր եմ»: