Զելենսկին նշել է ԱՄՆ խաղաղության ծրագրի ամենազգայուն կետերը
Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի ամենազգայուն կետերը տարածքներն են, սառեցված ռուսական բաժնետոմսերն ու անվտանգության երաշխիքները. Իռլանդիայի վարչապետ Միքալ Մարտինի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ դեռևս չի կարող բացահայտել ԱՄՆ խաղաղության ծրագրի բոլոր կետերը, որը վերջնականապես հաստատվել է ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաների միջև շփումների միջոցով։
«Կարող եմ ասել, որ ամենազգայուն հարցերը, ամենաբարդ հարցերը, մարտահրավերները տարածքներն են, դրանք վերաբերում են տարածքներին, դրանք վերաբերում են սառեցված բաժնետոմսերին»,- հավելել է Զելենսկին և պարզաբանել, որ ռուսական բաժնետոմսերի մեծ մասը սառեցված է եվրոպական երկրներում, և ինքը չի կարող ԵՄ առաջնորդների անունից որոշել, թե ինչպես դրանք տնօրինել։
Մեկ այլ զգայուն հարց, որ նշել է Ուկրաինայի նախագահը, անվտանգության երաշխիքներն են։ Ուկրաինան ապավինում է ԱՄՆ-ի, Եվրոպայի և որոշ այլ առաջնորդների ուժեղ երաշխիքներին։
«Ըստ իս, այդ երեք թեմաներն են առավել զգայունը և կարևորը, կարծում եմ, մեր թիմերը շարունակում են աշխատել այդ ուղղությամբ»,- նշել է Զելենսկին։

