«Քննարկել ենք, թե երկիրը որտեղ է գտնվում, ուր ա շարժվելու։ Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը»,- հանդիպոիշւմից հետո ասել է Լեւոն Զուրաբյանը։
Իսկ ո՞րն է Ադրբեջանի վարքագիծը: Այն ոչ միայն արհամարհում է միջազգային հանրության հորդորները, այլև շարունակաբար նորանոր քայլեր է ձեռնարկում, որոնք ոտնահարում են քաղաքակիրթ աշխարհի արժեքները:
Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, եւ թե՛ միջազգային հանրությանը.
Հայաստանի իշխանություներն արդյո՞ք պատրաստ են օգտվել այս փոփոխված իրավիճակից և առաջարկ անել Եվրոպային՝ հիշեցնելով իրենց կողմից միշտ հնչեցող պատրաստակամությունը և ասել, որ եկեք ստորագրենք Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը: Չէ՞ որ այն, ինչ հիմա դուք առաջարկում եք Ուկրաինային, առաջինը դրա մասին Հայաստանն է խոսել, պատրաստակամություն հայտնել ու դուք դե ֆակտո մերժել եք:
«Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից անցել է վեց տարի, բայց մինչ օրս չեն բացահայտվել, և քրեական պատասխանատվության չեն ենթարկվել առնվազն տասը սպանությունները կատարած, մի քանի հարյուր հոգու հրազենային, բեկորային և այլ ծանր վնասվածքներ հասցրած անձանցից և ոչ մեկը»:
«Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումն ամբողջությամբ ապօրինի է: Նրան դիտավորյալ պահում են անազատության մեջ: Համախմբելով իր շուրջ բազմաթիվ ազատամարտիկների՝ նա իշխանությունների առջև բարձրացրել է հարց ազատամարտիկների սոցիալական վիճակի վերաբերյալ, որը երկրապահի համագումարում ձևակերպվեց՝ «նվնվացողներ»»:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել, պատճառներն ավելի քան բավարար են: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է վերջնականապես վերջ դնել Վիկտոր Յանուկովիչի «ընտանեկան» համակարգի նախահիմքերին:
«Հայաստանը և Սերբիան ապացուցել են, որ գիտեն, թե ինչպես օգտակար լինել միմյանց, բայց առևտրային և տնտեսական հարաբերությունները հեռու են առկա ներուժը ողջ ծավալով իրականացնելուց և կարիք կա դրանք խթանելու:
Մարտի 11-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը աշխատանքային զրույց ունեցավ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միխաել Լամպելի հետ:
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր հայտարարություն է ընդունել Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի (խորհրդարան) գործողությունների կասեցման մասին:
Բնականաբար, այդ օրակարգը իմիտացիոն բնույթ չպիտի կրի, պիտի հիմնականում լուծումներ տա հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս կարողանալ կասեցնել այս կոռուպցիայի հաղթարշավը, որ կա պետական կառավարման համակարգում, որը համակարգային բնույթ է կրում և ինչպե՞ս ամբողջ աշխարհում, մեզանում նույնպես ղեկավարվում է բարձրագույն իշխանության կողմից…
«Մենք նպատակ ունենք դարձնել ծավալող շարժում և հույս ունենք, որ այն կվերածվի Մայդանի»,- հավելեց նա:
Մարտի 10-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում:
Ընդգծվում է, որ այսօր ժամը 12.00-ից կիսով չափով արդեն իսկ կասեցվել է դրանց հեռարձակումն Ուկրաինայի տարածքում:
Զուլուսների ցեղախմբի մոտ մի ավանդույթ կա, քանի որ այնտեղ մթնոլորտային զեղումները շատ քիչ են, առաջնորդը, հենց հորդ անձրև է գալիս, բոլորին դնում է մի կողմ, ինքը հերոսաբար գլուխը սափրում է և գնում է պայքարելու, մնում է այնտեղ, հետո վերադառնում է, ասում՝ ես հերոսաբար հաղթեցի, և իմ պատճառով անձրևը դադարեց։ Կարծում եմ ԱԺ ամբիոնն այդ տեղը չի, որտեղ անուններ տալով` կարող են փորձեն հերոսանալ:
Ջեմիլևը կարծում է, որ հանդիպման ժամանակ խոսք է գնալու Ղրիմում ստեղծված իրավիճակի մասին, և Պուտինը փորձելու է իր կողմ գրավել Ղրիմի թաթարներին:
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
Մարտի 11-ին, ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Նարեկ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտարարել է ԱՊՀ մարմիններին կից մշտական ներկայացուցիչ Իվան Բունեչկոն:
Միջազգային մի շարք հասարակական գործիչներ առաջարկել են ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիին առաջադրել 2014 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների թվում:
«Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցությու միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել եւ ես ասել եմ եւ էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ իմանալով ժողովորդի ձգտումները, խմդիրները՝ ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակա փոխել»,- նշել է նա:
Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ադամյանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան ընդգծեց այն փաստը, որ Շարժունակության շուրջ գործընկերության հռչակագրի լույսի ներքո «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ցույց է տալիս, թե Եվրոպական միությունը որքան է կարևորում Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հետագա զարգացումը: Այն ընդգծում է նաև այն մեծածավալ աջակցությունը, որը տրամադրվում է համապատասխան կառույցների կարողությունների հզորացմանը միգրացիան կառավարելու և վերաինտեգրման գործընթացը դյուրացնելու նպատակով:
Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունը, երբ որ իմ տասը տարեկան երեխան ինչ-որ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի՝ պապ, էդ ի՞նչ ա, ես չկարկամեմ, ու կարողանամ պատասխանել իրեն՝ էդ ինչ ա: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի, որ միայն կոմերցիոն գովազդում երեք տեղ կնոջ մազերից չքաշեն ու չապտակեն:
Ռեժիսոր ու նկարչուհի Տատյա Պիլիևան 20 անծանոթ մարդու խնդրել է համբուրվել միմյանց հետ:
«Մենք առաջին օրը երեխուն տեսել ենք ադրբեջանական կանալներով. մեզ մոտ բռնում է, երկրորդ օրը մինչեւ կեսօր էլ ցույց տվեցին ու վերջ, էլ ձեն չկա: Շատ հնարավոր է, որ եկել են վախացրել, թե կկրակենք ու տարել են, ինչ է որ՝ մի երկու հարյուր մետր էլ չկա իրանց ամառանոցից մինչեւ Ադրբեջան»:
Կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ներս՝ ասելով, որ այստեղ հանդիպում չկա, դահլիճն ազատ է, ծառայողական մեքենաներ չեն մտել, եւ ընդհանրապես ներս կարող են մտնել միայն կոնյակի հարցերով
Նեթանյահուն հույս է հայտնել, որ Իսրայելի ու Թուրքիայի փոխհարաբերությունները կվերադառնան 2010 թվականի սկզբի մակարդակի:
«Ցանկացած դեպքում պատժամիջոցները, եթե ազդում են մեր գործընկեր երկների տնտեսության վրա, լինի դա Ռուսաստանը, ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը, առավելևս եթե նրանց հետ ունենք մեծ առևտրաշրջանառություն, ազդեցությունը չի կարող լինել լավ»,- այս մասին այսօր հայ-սերբական համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: