
Մտքերի փոխանակում Հայաստան-Ավստրիա հարաբերություններից

Մարտի 11-ին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը աշխատանքային զրույց ունեցավ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միխաել Լամպելի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստան-Ավստրիա հարաբերությունների, միջխորհրդարանական համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ: Հայաստանի դեսպանն ու Ավստրիայի դաշնային խորհրդի նախագահը քննարկեցին նաև երկկողմ ապակենտրոնացված համագործակցության ակտիվացման հնարավորությունները: