Բաժիններ՝

Յանուկովիչի «ընտանիքի» փողերի «լվացմամբ» զբաղվել է ավելի քան 50 բանկ. Ավակով

UBR.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է վերջնականապես վերջ դնել Վիկտոր Յանուկովիչի «ընտանեկան» համակարգի նախահիմքերին:

Ավակովը Facebook-ի իր էջում գրել է, որ «ընտանիքի» (թիմի) փողերի «լվացմամբ» զբաղվել է ավելի քան 50 բանկ: Ավակովը հավելել է, որ այդ հարցը քննարկվելու է վաղվա խորհրդաժողովում՝ ընդգծելով, որ տվյալ գործով արդեն իսկ ակտիվորեն զբաղվում են ՆԳՆ-ը և Ուկրաինայի Ազգային բանկը:

Հիշեցնենք, որ սրանից առաջ բրիտանական Financial Times պարբերականը գրել էր, որ Վիկտոր Յանուկովիչի (իրական) ընտանիքի ունեցվածքը կազմում է 12 միլիարդ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31