
Այսօր երեկոյան Ուկրաինայում կասեցվելու է ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Ուկրաինայում կասեցվելու է ռուսական մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը: Ժամը 19.00-ից մասնավորապես կասեցվելու է ռուսական հետևյալ հեռուստաալիքների հեռարձակումը՝ Вести, Россия 24, ОРТ (Первый канал), РТР Планета, НТВ-Мир:
Ընդգծվում է, որ այսօր ժամը 12.00-ից կիսով չափով արդեն իսկ կասեցվել է դրանց հեռարձակումն Ուկրաինայի տարածքում: Ուկրաինայում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման կասեցումը հանդիսանում է Ղրիմում ուկրաինական գրեթե բոլոր հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման պատասխանը: