Բաժիններ՝

Պուտինը Ղրիմի թաթարների մեջլիսի նախկին նախագահին հրավիրել է Մոսկվա

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների խորհրդարանի (մեջլիս) նախկին նախագահ Մուսթաֆա Ջեմիլևին հրավիրել են Կրեմլին: Նրան զրուցելու համար Մոսկվա է հրավիրել անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ջեմիլևը կարծում է, որ հանդիպման ժամանակ խոսք է գնալու Ղրիմում ստեղծված իրավիճակի մասին, և Պուտինը փորձելու է իր կողմ գրավել Ղրիմի թաթարներին: Ջեմիլևը հայտարարել, որ դեռ չի կողմնորոշվել Մոսկվա գնալ-չգնալու հարցում: Ջեմիլևը խոստացել է այդ հարցի շուրջ խորհրդակցել ղեկավարության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31