Գագիկ Ծառուկյանը՝ ՀԱԿ-ի հետ հանդիպման մասին. Այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել. ilur.am

ilur.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային Կոնգրեսի եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը: Հիշեցնենք, որ հանդիպումը կայացավ ԲՀԿ-ի նախաձեռնությոամբ:

Հանդիպմանը Կոնգրեսից մասնակցում էին կուսակցության փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, ինչպես նաեւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը, ԲՀԿ-ից՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը:

Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել: Նա նաեւ գոհունակություն հայտնեց այն կապակցությամբ, որ հանդիպումը կայացել է: Նա նշեց, որ ինչպես ինքը հայտարարել է ԲՀԿ-ի վերջին համագումարում՝ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլոիդացիա՝ երկրում առկա խնդիրներտը լուծելու համար: «Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցությու միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել եւ ես ասել եմ եւ էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ իմանալով ժողովորդի ձգտումները, խմդիրները՝ ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակա փոխել»,- նշել է նա:

ԲՀԿ ղեկավարը նշեց նաեւ, որ ամենակարևորը 4 քաղաքական ուժերի համագործակցությունն է՝ փոխադարձ համաձայնության եւ հարգանքի մթնոլորտում: Նրա խոսքով, եթե նույնիսկ կան հարցեր, որոնք տարաձայնություն են առաջացնում, դրանք պետք է լուծվեն ավելի լայն քննարկումների միջոցով: Լեւոն Զուրաբյանը իր համաձայնությունը հայտնեց, որ «հրաշալի» քառյակի խորացված համագործակցությունը կարող է ապահովել անցնցում իշխանափոխություն:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս