
Վաղը Կիևում տեղի չի ունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 12-ին Կիևում տեղի չի ունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նիստը, ինչպես որ պլանավորել էին Ուկրաինայի իշխանությունները: Այս մասին հայտարարել է ԱՊՀ մարմիններին կից մշտական ներկայացուցիչ Իվան Բունեչկոն:
Վերջինիս խոսքերով՝ ԱՊՀ երկրների արտգործնախարարների մեծ մասը չի հաստատել իր համաձայնությունը՝ կապված Խորհրդի նիստի անցկացման հետ, և հետևաբար այն տեղի չի ունենա: Պլանավորված էր տվյալ նիստում քննարկել Ուկրաինայի առանձին շրջաններում և մասնավորապես Ղրիմում ստեղծված իրավիճակը: