9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի

2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացի, այդ թվում՝ 77 անչափահաս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Սա 2.4 անգամ ավելի է 2025 թվականի ցուցանիշից. անցյալ տարի երկրից արտաքսվել էր 1311 մարդ։ 2024 թվականին այս թիվը կազմել է 363։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ արտաքսվածների մոտ մեկ քառորդը Թուրքիայի քաղաքացիներ են (791), որին հաջորդում են Հնդկաստանի քաղաքացիները (306), այնուհետև` Թուրքմենստանի (274), Ռուսաստանի (254) և Իրանի (180) քաղաքացիները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30