
Եկեղեցու մոտ ատրճանակ է հայտնաբերել

Մարտի 10-ին, ժամը 10.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Նորքի 1-ին զանգվածում` եկեղեցու մոտ, մի քաղաքացի զենք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «Մաուզեր» տիպի ատրճանակ` փամփշտատուփով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն