ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից Լեւոն Զուրաբյանը շատ գոհ է (տեսանյութ). «Ա1+»

ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումից ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շատ գոհ է։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:

«Քննարկել ենք, թե երկիրը որտեղ է գտնվում, ուր ա շարժվելու։ Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է և երկրում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացումը»,- հանդիպոիշւմից հետո ասել է Լեւոն Զուրաբյանը։

Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը կխորացնի ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը։ Քննարկված առաջնային հարցերից մեկը Կառավարությանն անվստահություն հայտնելն է, որը կտա 4 քաղաքական ուժերի համախմբման հնարավորություն:

Տեսանյութը՝ yerevannews.am-ի

Տեսանյութեր

Լրահոս