ԲՀԿ-ՀԱԿ փակ հանդիպում Կոնյակի գործարանում. «Ա1+»
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցները լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ներս՝ ասելով, որ այստեղ հանդիպում չկա, դահլիճն ազատ է, ծառայողական մեքենաներ չեն մտել, եւ ընդհանրապես ներս կարող են մտնել միայն կոնյակի հարցերով։ Հիշեցնենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանը իր գրասենյակում պետք է հանդիպի ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ: «Ա1+»-ը հայտնում է, որ շենքի ներսում են միայն «Կենտրոն» ՀԸ եւ ilur.am-ի թղթակիցները։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: