Բաժիններ՝

Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Ղրիմի խորհրդարանը ցրել արդեն այս շաբաթ. Տուրչինով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան Ղրիմի խորհրդարանը ցրելու մասին որոշումը կարող է ընդունել արդեն իսկ այս շաբաթ: Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:

Տուրչինովը հիշեցրել է, որ Գերագույն ռադան նման որոշում կարող է ընդունել միայն Սահմանադրական դատարանի (ՍԴ) եզրակացությունից հետո: Նա հավելել է, որ իրենք ՍԴ-ին ներկայացրել մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են Ղրիմի խորհրդարանի ապօրինի, հակասահմանադրական գործունեության մասին:

Տուրչինովը հույս է հայտնել, որ ՍԴ-ը որոշում կայացնելու հարցը շատ չի ձգձգի և որոշում կկայացնի այսօր կամ վաղը: Ընդգծվում է, որ Ղրիմի խորհրդարանի ցրելն անհրաժեշտ է մինչև մարտի 16-ը. այդ օրը նշանակված է համաղրիմյան հանրաքվեն:

Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր հայտարարություն է ընդունել Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի (խորհրդարան) գործողությունների կասեցման մասին՝ կապված համաղրիմյան հանրաքվեի հետ: Դրա օգտին արտահայտվել է խորհրդարանի դահլիճում գրանցված 324 պատգամավորից 255-ը, որից 26-ը ներկայացրել են Ռեգիոնների կուսակցությունը:

Հայտարարության կետերից մեկով Ղրիմի բնակիչներին կոչ է արվում չմասնակցել մարտի 16-ի հանրաքվեին: Հայտարարությունում ապօրինի է որակվում Ղրիմի խորհրդարանի կողմից մարտի 6-ին ընդունված որոշումները, որոնք առնչվում են Ռուսաստանի կազմի մեջ մտնելուն և այդ կապակցությամբ մարտի 16-ին հանրաքվե կազմակերպելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս