ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը Իրանին «երկար և ցուրտ ձմեռ» է խոստացել
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իրանցիներին սպասվում է «երկար և ցուրտ ձմեռ», ապա դիմել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչներին։
«Շնորհավորում եմ, այժմ դուք չեք կարողանա լքել ձեր երկիրը։ Այլևս չեք կարողանա մեկնել Լոնդոն՝ հարազատներին այցելելու, Փարիզ՝ ընկերուհիներին տեսնելու կամ Ժնև՝ ձեր գումարներին այցելելու համար»,- հայտարարել է Բեսենթը։
Նրա խոսքով՝ նման հայտարարությունները պատճառներից մեկն են, թե ինչու են ԻՀՊԿ ներկայացուցիչները ցանկանում սպանել իրեն։

