
Ողբերգական ավտովթար` Թալին-Երևան ավտոճանապարհին. կա երկու տուժած և մեկ զոհ

Մարտի 11-ին, ժամը 16.23-ին ահազանգ է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում` «Նարեկ» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» 61 SO 606 և «Վոլկսվագեն » 77 QQ 057 պետհամարանիշների ավտոմեքենանները:
ՃՏՊ հետևանքով կա երկու տուժած և մեկ զոհ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն