Բաժիններ՝

ՌԴ այսօրվա վիճակը չի ստիպի վերանայել Մաքսային միությանը ՀՀ անդամակցության հարցը

«Ցանկացած դեպքում պատժամիջոցները, եթե ազդում են մեր գործընկեր երկների տնտեսության վրա, լինի դա Ռուսաստանը, ԵՄ-ն, թե ԱՄՆ-ը, առավելևս եթե նրանց հետ ունենք մեծ առևտրաշրջանառություն, ազդեցությունը չի կարող լինել լավ»,- այս մասին այսօր հայ-սերբական համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Սակայն, ըստ նրա, հաշվարկներ չկան, թե ՌԴ տնտեսության վիճակի վատթարացումն ինչքանով կազդի ՀՀ վրա: Վ.Ավանեսյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը չի կարող պատրաստվել մի բանի, որ դեռ հայտնի չէ, թե ինչի մասին է խոսակցությունը. «Մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանի տնտեսությունը մեզ համար կարևորագույն տնտեսություն է և բազմաթիվ կապերով ենք կապված, ու ՌԴ տնտեսության ցանկացած թուլացում ՀՀ համար լավ չէ: ՌԴ այսօրվա վիճակը, չեմ կարծում, որ կստիպի վերանայել Մաքսային միությանը մեր անդամակցության հարցը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս