Նախորդ տարվա դեկտեմբերից ռուսական «Ան-124» ռազմափոխադրման ինքնաթիռները տասնյակ չվերթներ են իրականացրել դեպի Սիրիա:
Թե՛ «Գույք՝ պարտքի դիմացը», թե՛ 2006-ին 5-րդ բլոկի գործարքը, և՛ թե «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20%-ի հանձնումը նույն գործընթացի տարբեր բաղադրիչներ են։
Սպիտակ տանը եղած աղբյուրների գնահատմամբ, այդ միջոցը կարող է առնչվել մոտ տասնյակ երկրի:
Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին:
Այն արտադրել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը, որը թուրքական կողմին արբանյակը հանձնել է հունվարի 8-ին:
Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը խորհդարանում կհայտնվի միայն այն ժամանակ, երբ հանրահավաքային պայքարը կլինի իր բարձրակետին, երբ կառավարությանը անվստահության հարցը կբարձրացնեն ոչ միայն խորհրդարանական չորս խմբակցությունների ներկայացուցիչները, այլև հրապարակում կանգնած բազմահազար միտինգավորները:
Սարքը հսկայական մեքենա է, որը լիցքավորվում է բետոնով, եւ համակարգչով նախապես պատրաստված նախագծով շերտ առ շերտ սկսում կառուցել շենքը:
Տանտերն այդ ժամանակ քնած է եղել, Մուրկա անունով նրա կատուն ամեն կերպ փորձել է արթնացնել տիրոջը` ճանկռելով ու կծոտելով, մինչեւ որ նա արթնացել է:
Ուշագրավ է, որ լավագույն քսանյակում ընդգրկված երկրները, բացառությամբ Ավստրալիայի, եվրոպական են:
Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, այս տարի առաջին «օրենքով գողին» ձերբակալել են Պովոլժիեի իրավապահները։ Հունվարի 6-ին Սամարայում ձերբակալվել է 58-ամյա քութայիսցի «օրենքով գող» Էդիշեր Ստուրուան։ Նրա մոտ հայտնաբերվել է 9 գրամ ամֆետամին։
Մ. Զարեհիին մեղադրանք է առաջադրվել երկու կամ ավելի անձնաց օգտագործելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվաի 2-րդ մասի 5-դ կետ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործը քննում է դատավոր Արշակ Վարդանյանը:
«Կենսաթոշակային հիմնադրամներում գրանցվելու և ֆոնդերի ընտրություն կատարելու առումով քաղաքացիների ակտիվությունն այս պահին դեռ ցածր է, ինչը կանխատեսելի էր: Մեր տիպի երկրներում, երբ ռեֆորմը նոր է ներդրվում ու կիրառվում, սովորաբար բնակչության ակտիվությունը ցածր է լինում»
Էներգետիկայի նախարարին հիշեցնելով իր անցյալը՝ Քոչարյանը նշել է, որ մինչև հիմա էլ համարում է՝ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել:
Հիմա ասեք՝ 52.000 դրամով ես ո՞նց երեք երեխա պահեմ, ո՞նց ապրենք էս թանկ պայմաններում, ուտելիքը` թանկ, հոսանքը` թանկ, լավ ա՝ գազ չենք վառում, ինչքան փետ-մետ, զիբիլ կա, լցնում-վառում ենք, որ երեխեքը չցրտահարվեն…
Եթե այսօրվա հանրահավաքը բազմամարդ լինի ու նաև այդպիսով հաջողություն արձանագրի, ապա դա կարող է «վարակիչ» էֆեկտ ունենալ և դառնալ հանրահավաքային պայքարի սկիզբը:
Տաքսու կասկածելի ուղևորները հայտնվեցին ոստիկանությունում:
Պահեստազորի գնդապետի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու որոշումը փաստաբանը համարում է ակնհայտ անօրինական. «Առաջին ատյանի դատարանը բերել է այնպիսի պատճառաբանություններ, որոնք ակնհայտորեն հակասում է Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներին»։
1-3 հարկերի սանհանգույցներում առկա է կոյուղագծերի և ջրագծերի վթար ( ինչն առավոտյան մասնակիորոն վերացվել է կոմունալ բաժնի աշխատակիցների կողմից), սանհանգույցների առաստաղներից և պատերից պոկված են բետոնի կտորներ, պարբերաբար պոկվում են շենքի արտաքին երեսպատման տուֆե սալիկները:
Հիմա տեսեք՝ մենք մի կողմից էդ խայտառակ հայ-թուրքական արձանագրությունները, որ սառեցրել ենք, ինչը նշանակում է, որ դրանք դեռ ուժի մեջ են, գործողության, որովհետև սառեցումը դեռ չի նշանակում օրակարգից հանել, մյուս կողմից էլ հավակնություններ ենք հանդես բերում Արևմտյան Հայաստանի նկատմամբ, որը շատ մեր սրտով է, չափից ավելի: Բայց ուզում եմ հարցնել՝ էդ երկու քաղաքական գործելակերպը ո՞նց ենք իրար համադրում։
Բնակարանի դռան դիտանցքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է գողության մտադրություն ունեցող անձին:
Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ծայրահեղ հայտարարություններով թե՛ 2011-ին, թե՛ 2012-ին: Այսօր էլ նա պատճառ ունի քննադատության համար և փորձում է օգտվել այն իրավիճակից, որն առկա է Հայաստանում ներկայումս:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ բացահայտվել է հերթական բնակարանային գողությունը: Մանրամասները կարող դիտել տեսանյութում:
Այս տարվա հունվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,071,044 ԱՄՆ դոլար 406.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,330,016 ԱՄՆ դոլար 407.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ես ասել եմ, որ ընդհանրապես քննադատությունը նորմալ բան է: Քննադատությունը մեզ ավելի է ուժեղացնում: Դա բնավ չի նշանակում, որ ինձ համար ընդունելի է Քոչարյանի քննադատությունների մասնագիտական բովանդակությունը:
Ձմռանը նոր խնդիրների ու հավելյալ ծախսերի առաջացումը նորություն չէ ոչ մեկի համար: Ալավերդու դպրոցների գերակշիռ մասը ջեռուցվում է գազի վառարանների միջոցով, որոնցով ամբողջ դպրոցը տաքացնել հնարավոր չէ:
Այն, որ նախաքննությունը նորմալ է ընթանում, դրա մասին խոսել է ե՛ւ Վիտալի Բալասանյանը, ե՛ւ նրա հարազատ եղբայրը: Գոհ են: Իրենք էլ դրա մասին հայտարարել են: Կարծում եմ ավելորդ է որեւէ բան ասելը, եթե տուժողներն իրենք են այդ մասին հայտարարում, որ գոհ են:
2013-ի հոկտեմբերի 12-ին, առավոտ շուտ Աբովյանի ոստիկանները քննիչ Կարեն Խանումյանի գլխավորությամբ եկան մեր տուն ու ասեցին, որ մի հարց ճշտելու նպատակով, Սուրենին կես ժամով տանում ենք բաժին, տանելուց էլ հայտնեցին, թե չանհանգստանաք, շուտով Սուրենը կգա տուն: Էն տանելն է, որ տարան: Ժամեր անց իմանում եմ, որ տղայիս մեղադրում են Արզնի գյուղում ավազակային հարձակում և բռնաբարության փորձ կատարելու մեջ:
Կարծում եմ, որ սա համաձայնեցված է Մոսկվայի հետ, բայց չեմ կարծում, որ սա գնում է ընդդեմ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին ձեռք բերված համաձայնությունների, ավելի ճիշտ` այստեղ Սարգսյանն ու Քոչարյանը հանդես են գալիս որպես ընդդիմախոսներ:
Մեծ հաշվով, ինչ ասես ասում են, բայց իրանք այսօր էլ նույն թիմն են: Օրերս Գառնիկ Իսագուլյանն ասում էր՝ տարեկան այսքան միլիոն հանում են դուրս երկրից իրենց հանգիստը դրսում անցկացնելու համար: Էդ ու՞մ շնորհքով է այդ ավանդույթը ձեւավորվել: Դա Ռոբերտ Քոչարյանի ասած՝ շինարարական տրեստի կառավարիչնե՞ր չեն արդյոք… իրենք որեւէ ձեւով չեն տարբերվում: