Բանկերը գնել են 90 միլիոն դոլար, վաճառել՝ գրեթե նույնքան
Այս տարվա հունվարի 13-17-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,071,044 ԱՄՆ դոլար 406.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90,330,016 ԱՄՆ դոլար 407.74 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 406.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 405.90 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
ԵՎՐՈ
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,255,397 EUR 552.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 13,436,214 EUR 557.09 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
ՌՈՒԲԼԻ
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 672,624,951 ՌԴ ռուբլի 12.13 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 126,404,988 ՌԴ ռուբլի 12.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: