Ղալիբաֆը ողջունել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի և Ռուսաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը, հայտարարել է, որ միաբևեռ աշխարհակարգի դարաշրջանն ավարտվել է։ Այս մասին Ղալիբաֆը նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Միաբևեռ կարգը, որի դեպքում մի կողմն ուժի և հարկադրանքի միջոցով զիջումներ է կորզում, ավարտվել է։ Չինաստանի և Ռուսաստանի կողմից կիրառված վետոները մերժեցին Անվտանգության խորհրդի քաղաքական շահարկումը և վերահաստատեցին օրենքի գերակայությունը», – նշել է նա։

Ղալիբաֆը նաև ընդգծել է, որ Իրանը պետք է պաշտպանի բազմակողմանիությունը, և որ միակողմանիությունը ոչ մեկի շահերին չի ծառայում։

Ռուսաստանը և Չինաստանը սեպտեմբերի 17-ին վետո են դրել ՄԱԿ-ի բանաձևի վրա, որը ՄԱԿ-ի փորձագետներին լիազորում էր շարունակել Իրանի դեմ 2025 թվականին միջուկային ծրագրի պատճառով վերականգնված պատժամիջոցների մոնիթորինգը։

Միացյալ Նահանգները մշակել էր բանաձև՝ ՄԱԿ-ի փորձագետների խմբի մանդատը մեկ տարով երկարաձգելու համար։ Առաջարկը մերժվել է ձայների 11-2 հարաբերակցությամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի վետոների պատճառով, իսկ Սոմալին և Պակիստանը ձեռնպահ են մնացել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930