Մարկեդոնով. Քոչարյանը դեռևս շոշափում է իր նկատմամբ տրամադրությունները. «Առաջին լրատվական»

Քոչարյանը շոշափում է իրավիճակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին և քաղաքականություն նրա հնարավոր վերադարձին:

Սերգեյ Մարկեդոնովը չի համաձայնել շրջանառվող այն տեսակետների հետ, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվությունը, մասնավորապես քննադատական հարցազրույցները համաձայնեցված են Կրեմլի հետ: Ըստ նրա՝ հետխորհրդային բոլոր տարածքներում կարծում են, որ իրենց երկրում քաղաքական զարգացումները պայմանավորված են Մոսկվայի հետ ինչ-ինչ համաձայնություններով, այնինչ Մոսկվան շատ այլ խնդիրներ ունի:

«Ինչո՞ւ պետք է խառնվի, ի՞նչ է ցանկանում այդպիսով Մոսկվան: Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել ծայրահեղ հայտարարություններով թե՛ 2011-ին, թե՛ 2012-ին: Այսօր էլ նա պատճառ ունի քննադատության համար և փորձում է օգտվել այն իրավիճակից, որն առկա է Հայաստանում ներկայումս: Ակնհայտ է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակիորեն գցել է իր վարկանիշը գազի գնի բարձրացման պատճառով և ավելի խոցելի է դարձել: Այս ամենը հնարավորություն է տալիս ՀՀ բոլոր քաղաքական գործիչներին կառավարության հասցեին քննադատական ելույթներով հանդես գալ:

Ես կարծում էի, թե կլինեն մեկնաբանություններ, որ այս ամենը կապված է Սերժ Սարգսյանի հետ ետնակուլիսային պայմանավորվածություններով՝ իշխանությունը ցանկանում է իր համար ավելի կանխատեսելի ընդդիմախոս գտնել: Մոսկվան ՀՀ ներքաղաքական հարցերին կխառնվի այն ժամանակ, երբ սպառնալիքի տակ լինեն իր հետաքրքրությունները, երբ Հայաստանը հայտարարի, որ մտնում է ՆԱՏՕ: Այդ պարագայում Մոսկվան կխառնվեր, բայց ներկայումս ներքաղաքական գործընթացներ են, դրանցով Մոսկվան չի զբաղվի ու հետաքրքրվի»,- ասել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս