Ովքե՞ր են մասնակցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին

Երեկ և այսօր տեղի են ունեցել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի հիշատակի արարողությունները: Հայաստանի քաղաքական ու տնտեսական էլիտան ներկայացուցչական կազմով է մասնակցել դրանց:

Այսպես՝ Կարեն Կարապետյանի հոր հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին մասնակցել են «Ուժեղ Հայաստան» խմբակցության հիմնական մասը՝ խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, Կարապետյանի կառավարության կաբինետի գրեթե բոլոր նախարարները, այդ թվում՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ու ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, «Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս Լևոն Քոչարյանի, Աղվան Վարդանյանի և այլոց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ անդամներ՝ Արշավիր Ղարամյան, Սամվել Օգանովսկի, գործարարներ, այդ թվում՝ Սամվել Ալեքսանյանը, արտերկրից ժամանած անձինք, որոնց թվում է ռուսաստանցի խոշոր գործարար Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը, ով այժմ հետախուզման մեջ է գտնվում նույն Ռուսաստանում, բազմաթիվ այլ անձինք:

Հոգեհանգստյան կարգի ժամանակ Կարապետյան ընտանիքին է փոխանցվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ցավակցական խոսքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930