Բաժիններ՝

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Իրանի մայրաքաղաքում մեկնարկել են «Ջան Ֆադա» («Պատրաստ ենք զոհաբերության») ժողովրդական-զորային լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում է 313 000 մարդ։ Զորավարժությունները տեղի են ունենում «Լաբբեյք յա Խամենեի» («Մենք արձագանքում ենք քո կոչին, Խամենեի՛») կարգախոսի ներքո: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Ինչպես հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Զորահավաքի կազմակերպման («Բասիջ») ղեկավար Հոսեյն Թայեբը, զորավարժությունները կոչված են ցուցադրելու ազգային բարձր տոկունությունը, հասարակության համախմբումը և երկրի պատրաստությունն՝ ապահովելու կայուն անվտանգություն՝ արտաքին սպառնալիքների և ԱՄՆ-ի կողմից ճնշման ֆոնին:

Թայեբի խոսքով՝ ժողովրդական պաշտպանության կազմակերպումը մնում է ցանկացած հնարավոր ագրեսորի զսպման առանցքային գործոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930