Բաժիններ՝

Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի համագործակցության արդյունքում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում: ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։ Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին։

Ուղեցույցները երաշխավորված են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից։

Ուսուցման գործընթացում ԱԲ նոր գործիքի կիրառումը նպատակ ունի բարելավել կրթության որակը՝ նպաստելով սովորողների կիրառական հմտությունների ձևավորմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930