Բաժիններ՝

Հրդեհի ժամանակ կատուն փրկել է տիրոջը

Բաշկիրիայում գյուղերից մեկում հրդեհի ժամանակ կատուն փրկել է տիրոջը: Փայտաշեն առանձնատանը հրդեհ է բռնկվել գիշերը, որի հավանական պատճառը, ըստ հրշեջների, կարող էր լինել ինքնաշեն տաքացուցիչը, հաղորդում է RT-ն:

Տանտերն այդ ժամանակ քնած է եղել, Մուրկա անունով նրա կատուն ամեն կերպ փորձել է արթնացնել տիրոջը` ճանկռելով ու կծոտելով,  մինչեւ որ նա արթնացել է: Տանտիրոջը չի հաջողվել սեփական ուժերով մարել կրակը, եւ վերցնելով կատվին` դուրս է եկել:

Տունն այրվել է ամբողջությամբ, իսկ ժամանած հրշեջները կարողացել են միայն կանխել կրակի տարածումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031