«Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ ճնշումներ են գործադրում» (տեսանյութ). «Ա1+»

«Ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին առաջինը բարձրաձայնած և ձերբակալված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատական գործը մտնում է փակուղի,- ըստ «Ա1+»-ի՝ ահազանգում է նրա փաստաբան Արա Զաքարյանը,- այսպես շարունակվել չի կարող»:

Պահեստազորի գնդապետի կալանքի ժամկետը կրկին երկարացնելու որոշումը փաստաբանը համարում է ակնհայտ անօրինական. «Առաջին ատյանի դատարանը բերել է այնպիսի պատճառաբանություններ, որոնք ակնհայտորեն հակասում է Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումներին»։

Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումից անցել է շուրջ 4 ամիս: Արա Զաքարյանը պնդում է՝ այդ ընթացքում քննիչը որևէ էական գործողություն չի իրականացրել. «Իսկ դատարանները կուրորեն երկարացնում են կալանքը, այս ամենը իրար գումարելով՝ տեղիք է տալիս ասելու, որ իշխանությունները Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում են իրականացնում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031