Բաժիններ՝

«Յուրաքանչյուր ռեֆորմի մեկնարկ մի փոքր դժվար է». ՀՀ քաղաքացիները չեն շտապում կենսաթոշակային ֆոնդեր ընտրել

«Կենսաթոշակային հիմնադրամներում գրանցվելու և ֆոնդերի ընտրություն կատարելու առումով քաղաքացիների ակտիվությունն այս պահին դեռ ցածր է, ինչը կանխատեսելի էր: Մեր տիպի երկրներում, երբ ռեֆորմը նոր է ներդրվում ու կիրառվում, սովորաբար բնակչության ակտիվությունը ցածր է լինում»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը:

Ըստ նրա` ՀՀ-ում գրանցված կենսաթոշակային հիմնադրամների գործունեության մեկնարկը, ընդհանուր առմամբ, ընթանում է նորմալ:Կենսաթոշակային ֆոնդի ակտիվների կառավարիչ 2 ընկերություններ («Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա») արդեն գրանցվել և լիցենազավորվել են Կենտրոնական բանկի կողմից, գրանցվել են նաև այդ կազմակերպությունների կողմից առաջարկվող ֆոնդերը: Յուրաքանչյուրն առաջարկում է 3 տեսակի ֆոնդեր, գործում է արժեթղթերի կենսաթոշակային հաշիվների վարման համար հատուկ նախատեսված էլեկտրոնային ծրագրային համակարգը և, ըստ Մ. Աբրահամյանի, քաղաքացիներն արդեն ընտրություն են կատարում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» վաղվա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս