Բաժիններ՝

Օբաման ստորագրել է ԱՄՆ-ի դաշնային բյուջեի ֆինանսավորման մասին օրենքը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է մինչև սեպտեմբերի վերջ (ընթացիկ ֆինանսական տարվա ավարտ) ԱՄՆ դաշնային բյուջեի ֆինանսավորման մասին օրենքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջեյ Քարնին:

Օրենքով նախատեսվում է մինչև սեպտեմբերի 30-ը կառավարությանը ֆինանսավորել 1.1 տրիլիոն դոլարով: Ավելի վաղ այդ օրինագծերը հաստատվել են Կոնգրեսի երկու պալատների կողմից:

Նշվում է, որ վերջին 4 տարիներին ԱՄՆ կոնգրեսը դժվարությունների է հանդիպում բյուջեի հաստատման հարցում, ինչի պատճառը դեմոկրատների ու հանրապետականների միջև տևական լուրջ տարաձայնություններն են:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031