
Թուրքական Türksat 4А արբանյակը պատրաստ է արձակման

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ թուրքական Türksat 4А արբանյակն արդեն իսկ հասցվել է Ղազախստանում գտնվող «Բայկոնուր» տիեզերակայան և պատրաստ է արձակման: Այն արտադրել է ճապոնական Mitsubishi Electric ընկերությունը, որը թուրքական կողմին արբանյակը հանձնել է հունվարի 8-ին:
Թերթի տվյալներով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում արբանյակն արձակելու նախապատրաստման ուղղությամբ: Türksat 4А արբանյակն ուղեծիր է արձակվելու 2014 թվականի փետրվարի 15-ին: Ակնկալվում է, որ 2016 թվականին էլ ուղեծիր է արձակվելու Türksat 5A արբանյակը: