Թբիլիսիի 20 մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել
Թբիլիսիի 20 մանկապարտեզում զանգվածային թունավորում է տեղի ունեցել։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 55 երեխայի և 1 ուսուցչի մոտ թունավորման ախտանիշներ են նկատվել։ Այս անձինք բժշկական օգնության են դիմել Թբիլիսիի 6 կլինիկայում։
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սննդամթերքի արտադրության և վաճառքի վերաբերյալ։
Հետաքննության շրջանակում արդեն հարցաքննվել են երեխաների ավելի քան 50 օրինական ներկայացուցիչներ և բժշկական հաստատությունների աշխատակիցներ, խուզարկություններ են անցկացվել 4 մանկապարտեզում և նախադպրոցական հաստատություններին սնունդ մատակարարող 3 ընկերությունում։

