Հունվարի 17-ից 24-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն երկրորդ անգամ մարդասիրական օգնություն է բաշխելու Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 15 համայնքներում: Շուրջ 1100 ընտանիք կստանա հիգիենիկ պարագաների փաթեթներ:
Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելու պաշտոնական ազդանշանը տրվել է։ Դիվանագիտական ներկայացուցիչների ընդհանուր հաւաքի առիթով թե՛ նախագահ Գյուլի և թե՛ վարչապետ Էրդողանի ցուցմունք-ուղերձները շատ համահունչ են իրար և համարյա միևնույն բովանդակությունն ունեն: Այսպես. նշելով, որ շուտով լրանում է առաջին համաշխարհային պատերազմի 100 ամյակը, և հավանականություն կա, որ Թուրքիան միջազգային օրակարգ կգա բացասական լույսի ներքո, Գյուլը […]
Նա պնդել է, որ ինքը կանգնած է եղել ճանապարհի հողածածկ գոտում, և հենց Պետրոսյանն է արագության տակ եկել ու հետևից բախվել իր մեքենային: «էդ 100 տոկոս էդպես է եղել ես սուտ ասելու ոչինչ չունեմ: Մենք կանգնած տեղը, եկել խփել ա, դեռ մի բան էլ ուզում են մեզ մեղադրել: Ու ավելին, երեք ամիս էլ շոուներ են անում: Մինչև մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա»,- պնդել է նա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի հարակից շրջաններից ավտոբուսներով մայրաքաղաք են բերվելու հանրահավաքին մասնակցել ցանկացող` մարզերի բնակիչները: Ավտոբուսների համար վճարումները կատարել են այդ կուսակցությունների ներկայացուցիչները:
Գործադիր իշխանությանը վերապահված են կոնկրետ գործառույթներ: Մեր հավակնությունները քաղաքական դաշտում հայաստանցու կյանքի որակի փոփոխությունն է: Անձամբ ես չեմ պատրաստվում աշխատել որևէ պաշտոնի պարզապես նրա համար, որպեսզի ունենամ ծառայողական մեքենա, ազդեցություն ապարատի վրա և ինքնադրսևորել իմ ամբիցիաները:
«Ռուսաստանը հաղթեց այս ռաունդում, բայց սա խաղի վերջը չէ»,- 168.am-ի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել բրիտանական հայտնի կենտրոնի` «Չեթհեմ հաուսի» փորձագետ Ջեյմս Նիքսին՝ անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանության որոշմանը, Ուկրաինայի շրջադարձին և ընդհանրապես Եվրամիություն-Ռուսաստան պայքարին:
Հունվարի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Արտակ Ա.-ն:
Այսօր լուսադեմին մահացել է 1,6 տարեկան Ալիկ Սարդարյանը: Ալիկի մայրը՝ Վարսիկ Սարդարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենց գումար է անհրաժեշտ՝ երեխայի թաղման համար:
2013 թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով պատահարի վայրը՝ հեռացել:
Եթե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին կամ նրա մարդուն նշանակի վարչապետ, ապա կմնա օդից կախված։ Սերժ Սարգսյանը դա հրաշալի հասկանում է եւ երբեք այդ քայլին չի գնա։
Մելանյա Առուստամյանի խոսքով` շրջանառվող փաստաթուղթի նպատակը նոր հայեցակարգի վրա հիմնված, կրիմինալոգիական իրողությունն արտացոլող, ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունն ապահովող, քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ քրեական նոր օրենսգրքի անհրաժեշտությունն է:
Հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Պետության անվանափոխությամբ «պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության» կեցվածք դրսեվորելու մոտեցումը ժամանակավրեպ է. հատկապես՝ երբ առկա է նաեւ պատմական Արեւելյան Հայաստանին մաս կազմած Արցախի անկախ Հանրապետությունը։
Նախաձեռնության որոշ անդամներ ինքնաբուխ կերպով ստեղծել են ՎիվաՍելի ծառայութունները բոյկոտելու իրադարձությունը, ինչը պայմանավորված է պարոն Յիրիկյանի հայտարարության այն մասի հետ, որտեղ նա նշում է, որ փողոցում պայքարը քաղաքակիրթ մեթոդ չէ: Սա կարող էր տարրակարծությունների տեղիք տալ և անուղղակի ճնշում դիտարկվել ընկերության աշխատակիցների վրա:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը: Մասնավորապես, ինչպես նախորդ նիստում, այս անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի նախնական տարբերակի նախագծի վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումները:
Հունվարի 16-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները Խանջյան փողոցի թիվ 49 հասցեից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Պողոս Հ.-ին:
Այսօր իշխանության լծակներից օգտվողներն արդեն բացահայտ ու պարտադրանքով են մտնում յուրաքանչյուր աշխատող երիտասարդի ու նրա ընտանիքի գրպանը, և դրա նպատակներից մեկն էլ հուսալքության առաջացման միջոցով մեր հայրենիքից կարող ուժերի մի նոր արտագաղթի ալիք ստեղծելն է։ Սակայն դա թույլ չենք տալու և չենք հանդուրժելու։
Արմեն Էլբակյանը անկեղծանում է՝ ինքը ոչ մի քայլի չի դիմել, բայց եթե իր անվան շուրջ են պտտվում նման լուրեր, ուրեմն ինքը ցանկալի թեկնածու է. «Եթե իմ անվան շուրջ են պտտվում հարցեր, ուրեմն մարդիկ գտնում են, որ ես հնարավոր թեկնածու եմ»,- նկատել է նա։
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դաատարանի վարույթ է ընդունվել քննիչ Է. Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը:
Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» հարձակվող Մարկոս Պիզելին վերջին օրերին մարզվում է ղազախական «Ակտոբեի» հետ: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Նահանգի պետական ուսումնական ծրագրերում Հայոց ցեղասպանությունից բացի, ներառվել են նաև Հոլոքոսթի, ինչպես նաև մյուս ցեղասպանությունների (Կամբոջա, Դարֆուր, Ռուանդա)մասին նյութերը:
Ադրբեջանի ՊՆ-ը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, որում խնդրել է զգուշավորություն ցուցաբերել պետական գաղտնիքների պահպանման հարցում:
Այս մասին այսօր Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն:
Այս մասին հայտարարել է Ազգային դաշինքի ղեկավարի խորհրդական Մունզեր Ակբիկը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հրապարակային ելույթներում պարզապես պատմել է այն, ինչ եղել է ժամանակին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող զորամասերից մեկից զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի գործով ձերբակալվել է դասակի հրամանատար Հրաչ Մնացականյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Այսօր՝ հունվարի 17-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.22 դրամ դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.11%-ով կամ 0.45 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 7 միլիոն 500 հազար դոլար։
2013 թվականին նա հայտնվել է Շվեդիայում գրանցված աշխարհի ամենամեծ կոռուպցիոն սկանդալներից մեկի կենտրոնում: