Նազարբաևն առաջարկել է Ղազախստանը զարգացած երկրների թվում ընդգրկելու պլանը բաժանել երկու փուլի, որոնցից առաջինը ավարտվելու է 2030 թվականին, իսկ երկրորդը՝ 2050 թվականին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հունվարի 16-ին որոշումներ է կայացրել մի շարք փաստաբանների երկու տարի ժամկետով մարզային համակարգողներ և մարզերի քաղաքների պատասխանատուներ նշանակելու մասին:
Ոմանք զանգվածային լրատվության միջոցներով լուրեր են շրջանառում, թե ոստիկանության աշխատակիցներն այցելում են հունվարի 16-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոերթի մասնակիցների բնակարանները:
Նա ընդգծել է, որ իրենք պատրաստ են վերսկսել քննարկումները Վրաստանում ԵԱՀԿ-ի առաքելության գործունեության վերականգնման վերաբերյալ:
1 տարուց ավելի է, ինչ փոքրիկ Մարիամիկի ծնողները պայքարում են, թե երեխան ծնողներից որ մեկի հետ պետք է ապրի: 1-ամյա Մարիամիկի ծնվելուց հետո, նրա մոր` Մելինե Գրիգորյանի մոտ հետծննդյան փսիխոզ է առաջացել, նա որոշ ժամանակ բուժում է ստացել Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում, այդ ընթացքում նրա նորածին դստեր խնամքը «հանձնել էին» ամուսնու` Սարգիս Ղոնյանի ընտանիքին:
Ռուսաստանում այդ օրենքն ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ին:
Մրցույթի հայտարարությունից պարզ է դառնում, որ պատվիրակության 5 անդամներից միայն մեկը` քաղաքապետ Տարոն Մարգարյանն է ճանապարհոդելու «բիզնես» կարգի տոմսով, իսկ մնացած 4 ավիատոմսերը էկոնոմ կարգի են:
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի գյուղապետ Անդրանիկ Պետրոսյանը խոստացել է վերականգնել եզդիական գերեզմանատունը եղանակների տաքանալուց հետո։
Այս մասին հայտարարել են տեղի իրավապահները:
Սյունիքի նախկին փոխմարզպետ Արա Դոլունցն իր փոխմարզպետի պաշտոնից ազատվելու հանգամանքով է բացատրում Գորիսի պետական համալսարանի կառավարման խորհրդի անդամությունից ազատվելը:
Խոսելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ դեսպանը նկատել է, որ երկու երկրների միջև առկա կրոնական ու մշակութային ուժեղ կապեր, որոնք հանդիսանում են երկկողմ հարաբերությունների զարգացման հիմնական գործոններ
Նշվում է, որ նրան Ադրբեջան է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և Օլանդը տվել է իր համաձայնությունը:
Նրա նորամուտը կայացել է հունվարի 6-ին, ինչն էլ իր տեղն է գտել You Tube վիդեոհոսթինգում:
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանավորման ժամկետը հունվարի 9-ին ևս երկու ամսով երկարացվել է:
Հ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Ա. Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում:
Պարզ է դառնում, որ նմանօրինակ շինծու նյութերի տարափը և որոգայթներ լարելը ինչ-որ խմբակների նպատակային և հեռահար պատվերն է: Ասել և վերստին ասում ենք, որ այս ամենի ետևում, հավանաբար, կանգնած են 2007 թվականին Վարդան Ղուկասյանի նկատմամբ մահափորձն ու 2012 թվականին Կարեն Եսայանի սպանությունն իրականացրած,մինչև կոկորդը արյունի մեջ թաղված մարդասպանները:
Այսօր Ազգային ժողովում ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր հստակեցնել վաղվա հանրահավաքի կազմակերպչական հարցերը:
«Գիշերը քնած էինք, դմփոց եկավ, ինձ թվաց՝ երկրաշարժ է, երեխեքին վերցրել եմ ժամը 3-ի կողմը, փախել եմ դուրս»,- «Ա1+»-ին ասել է բնակչուհի Անի Հայրապետյանը։
168.am-ն այսօր Երևանի մի քանի քաղաքացիներից հետաքրքրվեց, թե գազի գնի թանկացումից հետո որքա՞ն գումար են մուծել դեկտեմբեր ամսվա համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17–ին, ժամը 15:30-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Հանձնուքների ընդունման կետում կալանավորի համար նախատեսված հանձնուքի զննության ընթացքում «Բջնի» հանքային ջրի տարայի մեջ լցված մուրաբայի միջից «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են թաքցված խոշոր չափի` 0.024 գրամ ընդհանուր քաշով «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց պարունակող Բ8 գրառմամբ երեք դեղահաբեր, և դատապարտյալը առանց իրացնելու նպատակի խոշոր չափի թմրամիջոցը ապօրինի ձեռք բերել չի կարողացել և հանցագործությունը ավարտին չի հասցրել:
Տեղեկություններ ներկայացվեցին Դիլիջան քաղաքի քաղաքաշինական փաստաթղթերի կազմման գործընթացի, ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի, «Դիլիջան» ազգային պարկի կառավարման պլանի մշակման ընթացքի, ինչպես նաեւ համայնքում իրականացվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ:
Յունիբանկը սկսում է համագործակցությունը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (AmCham) հետ` դառնալով կազմակերպության թղթակից անդամ: Անդամակցության շրջանակներում բանկը կընդլայնի համագործակցությունը բիզնես ներկայացուցիչների հետ, կնպաստի անդամ կազմակերպությունների բիզնես ծրագրերի իրագործմանը` ձգտելով դառնալ առավել շահավետ գործընկեր ՓՄՁ- ների համար:
Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները: Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ոստիկանության գնդապետ Բորիս Ենգիբարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ:
«Համլետը դատապարտվել է գողության համար, եղել է տարբեր բանտերում, հիվանդ է թոքախտով, նա չի բուժվել, ուզում է անկախ բժիշկներ գան ու իրեն ստուգեն, հիվանդանոցից Ձեզ կասեն, թե Համլետը հրաժարվում է անալիզներ տալ, բայց դա սուտ է: Տարբեր բողոքների պատասխանները չստանալու համար ասեղներ է մտցրել մարմնի մեջ, մի քանիսը բժիշկները հանել են, մի քանիսը դեռ կան»
Քաղաքագետ, «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հրապարակային ակտիվությունն ու նրա հարցազրույցների շարքը հասարակությանը սոցիալական ու քաղաքական սուր խնդիրներից շեղելու մի փորձ է:
«Հայաստան ներխուժած այս կազմակերպությունը կարգախոս ունի , ասում են՝ եթե մահանանք, ապա միասին: Շրջում են հասարակական վայրերում, որտեղ շատ մարդիկ կան ու վարակում»:
Հայաստանի կառավարության որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը իր պահուստային ֆոնդից փոխանցումներ է անելու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը՝ փակելու համար Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների համար մատուցված ծառայությունների պարտքը:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: