ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելեց Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի գյուղատնտեսական սպասարկման Լոռու մարզային կենտրոն:
Անցած տարի դեկտեմբերին առաջին անգամ խնդիրը հրապարակայնացնելուց հետո «Ալիշան» պահածոների գործարանի ներկայացուցիչները հրավիրվել էին «ՀայՌուսգազարդ» ընկերություն, նրանց բողոքները լսվել և պարզաբանումներ են տրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդի» լրատվական բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը:
Հունվարի 23-ի, 26-ի ցերեկը, 27-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ամեն անգամ գերեզմանին այցելելով նկատում ենք, որ ծաղկամանը կոտրված է, խաչը` շպրտված»,- ասացին նրանք: Բաղդասարյանները նշեցին, որ կատարվածը միմիայն վրեժխնդրություն է քանի, որ նրանց 17-ամյա թոռանը 2007 թվականի փետրվարին սպանել էր իրենց համագյուղացի Կարեն Մանուկյանը, իսկ Կարեն Մանուկյանին 2007 թվականի օգոստոսի 18-ին սպանել էր Բաղդասարյանների որդի Համլետ Բաղդասարյանը, որի համար այժմ նա պատիժ է կրում:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Խուճապի մատնված մարդ չկար, ես զարմացած էի, որ նրանք տաքացած մարտի էին բռնվել: Չէին էլ վախենում, չէին էլ մտածում, որ ինչ-որ մեկը կարող է զոհվել: Նրանք տեսել էին իրենց ընկերոջ դին նույնիսկ, ու զայրացած դրանից՝ ավելի էին գազազել ու մարտի էին բռնվել բոլորը»:
Այսօր՝ հունվարի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.78 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն թանկացել է 0.18%-ով կամ 0.73 դրամով
Ռուսաստանաբնակ գործարարի սպանության մեջ մեղադրվող, Սևանի Ծովագյուղ գյուղում 1988թ. ծնված Մկրտիչ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է: Իսկ պատվիրված սպանության գործով մեղադրյալն ազատ է արձակվել` ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ։
Խոսքը գնում է Ռուսաստանի, Բելառուսի, Բոսնիայի, Չինաստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սլովակիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Մոնտենեգրոյի մասին:
Չկա աշխարհում կարևոր և ոչ կարևոր երկիր: Երբ ես այցելեցի Ինդոնեզիա, ինչ-որ մեկն ինձ ասեց՝ չէ մի չէ՝ Ինդոնեզիա: Ներողություն, դա 250 մլն-անոց կարևորագույն համաշխարհային դերակատարում ունեցող երկիր է: Նման ոչ կոռեկտ արտահայտությունները այլ երկրների նկատմամբ անընդունելի են: Դուք երևակայեք, որ մեր նկատմամբ մեկը նման բան ասի… Ձեր տպավորությունն ինչպիսի՞ն կլինի:
Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր Ուկրաինային, նա դեռևս չի կայացել որպես մարդասեր պետություն, դրա համար էլ չկարողացավ պահպանել քեզ:
Դա միջազգային միակ կոնֆլիկտն է, որի վերաբերյալ հինգ հայտարարություն է ընդունվում նման մակարդակի, այն էլ՝ շատ մանրամասն ներկայացնելով սկզբունքներ, տարրեր: Ադրբեջանն ինչ-որ ոտքից գլխի վրա է դնում միջազգային հանրության մոտեցումները և իրենք իրենց իլյուզիաներ են ստեղծում, իրենց հասարակության համար իլյուզիաներ են ստեղծում, որ իբրև թե մի ուրիշ բան կա, որ իրենց իբրև թե աջակցում են
Հայկական կողմի փաստաբաններն անհամաձայնություն են հայտնել նրան, որ հայցում Հայաստանը (պետությունը) ներկայացված է որպես պատասխանող կողմ:
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին հունվարի 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի կրակից զոհված Արմեն Հովհաննիսյանին:
Հակառակորդի ոտնձգություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները, ջոկի անդամները հերոսաբար մարտնչել, կռվել են և արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին: Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և նաև շուրջ 25 վիրավորներ, հետ են շպրտվել մեր դիրքերից:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում հանդիպում են այս ուրբաթ:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Բացի այդ, կառավարությունն ընդլյանել է այն հատուկ միջոցների ցանկը, որոնց կարող են օգտագործել ոստիկանները:
Ես մնալու եմ Գյումրիում և շարունակելու եմ Ձեզ հետ միասին շենացնել մեր քաղաքը:
Այս մասին հայտարարել է ՆԳՆ-ի՝ հասարակական կապերի վարչության պետ Սերգեյ Բուրլակովը:
Տղամարդը վազելով դեպքի գնացքը՝ փորձել է գլուխը դնել գնացքի անիվների տակ, սակայն գլուխը կպել է գնացքի դիմային մասում մի դետալի եւ միայն վնասվել: Նրան տեղափոխել են Արմավիրի հիվանդանոց:
Բառոզուն ընդգծել է, որ իրեն ցնցել են Ուկրաինայից ստացված լուրերը, որոնցում խոսք է գնացել ցուցարարների զոհվելու մասին:
Հունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտաքին գործերի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հիշատակվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այն սպառնում է ողջ տարածաշրջանին:
Հազարավոր արցախցիներ այսօր հավաքվել էին Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում՝ մասնակցելու օրերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ միասին պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր առաջարկներ ներկայացնել: Լավրովը նաև նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախնական առաջարկներ կան բանակցությունների սեղանին, որոնք կողմերը չեն մերժում, բայց լրացուցիչ ջանքեր են պետք սկզբունքային պայմանավորվածությունների հասնելու համար:
Նշվում է, որ Գյուլերի առողջական վիճակը գնալով բարելավվում է:
Մի կողմից քննադատում են, որ մեկուսացման մեջ ենք, հետո էլ ասում են, որ ընդհանրապես պետք չէ գնալ այլ երկրներ, պետք չէ դեսպանություններ բացել: Մի բան պարզ է՝ դիվանագիտությունը իրականացվում է այցելությունների, բանակցությունների, հանդիպումների, պայմանագրերի, միջազգային կառույցների հետ հարաբերւթյամբ և այլն: Այդ քննադատությունների մեջ հակասություն կա: Մեկ լսում էինք, որ քննադատում էին, թե ինչ-որ մի երկրի հետ վատացել են հարաբերությունները, հետո մի ժամանակ անց աղմուկ են բարձրացնում, որ չափազանց սերտացել են այդ նույն երկրի հետ հարաբերությունները:
Երջանկությունը կրկնապատկվում է, երբ այն կիսում են, վիշտը պակասում է, երբ այն կիսում են: Մենք` իբրև «Կովկասամ», արդեն 4 տարի է` ինչ լուռ աշխատանքներ ենք կատարում և, առանց շահարկելու հայերին, փորձում ենք հասկանալ նրանց: