Մեր գործողությունները «Ալիշանի» նկատմամբ ընկերության լիազորությունների շրջանակներում են և իրավաչափ. «ՀայՌուսգազարդ»

Անցած տարի դեկտեմբերին առաջին անգամ խնդիրը հրապարակայնացնելուց հետո «Ալիշան» պահածոների գործարանի ներկայացուցիչները հրավիրվել էին «ՀայՌուսգազարդ» ընկերություն, նրանց բողոքները լսվել և պարզաբանումներ են տրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդի» լրատվական բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը:

«Առաջին քննարկումը եղել է, իսկ տեխնիկական հարցերը խիստ մասնագիտական են: Մենք կողմնակից ենք մասնագիտական քննարկման, և ոչ թե հրապարակային բանավեճի, և մենք պատրաստ էինք նորից նստել ու քննարկել, այսինքն՝ իրենց արծարծած բոլոր թեմաները զուտ մասնագիտական քննարկման ու պարզաբանման կարիք ունեն: Ինչ վերաբերում է «ՀայՌուսգազարդ»-«Ալիշան» ընկերությունների հարաբերություններին, ապա մեր ընկերության գործողությունները «Ալիշանի» նկատմամբ «ՀայՌուսգազարդի» լիազորությունների շրջանակներում և իրավաչափ են»,-ասաց Շ.Սարդարյանը:

 Հիշեցնենք, որ սպառած գազի դիմաց «Ալիշան» ընկերության դեբիտորական պարտքը առ 01.01.2014 թ-ի դրությամբ կազմում է 1,906,608 դրամ, սակայն գործարանի ղեկավարությունը գտնում է, որ հաշվարկը սխալ է կատարվել և 200 հազար դրամ ավելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031