Սեյրան Օհանյան. Հակառակորդի կողմից կրակոցները բազմաթիվ են, երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել (տեսանյութ)

«Հակառակորդի ոտնձգություններից հետո դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման ժամանակ Արմեն Հովհաննիսյանը և նրա ընկերները, ջոկի անդամները հերոսաբար մարտնչել, կռվել են և արժանի պատասխանը տվել են հենց այդ պահին: Հակառակորդը, կրելով ծանր կորուստներ, մի քանի զոհ և նաև շուրջ 25 վիրավորներ, հետ են շպրտվել մեր դիրքերից: Ընդ որում, այդ խմբերի անդամներ են եղել հակառակորդի հատուկ նախապատրաստված ստորաբաժանումներ և հարձակումն իրականանցվել է մի քանի խմբերի կազմով՝ շուրջ երեք խմբի կազմով:

Համարժեք պատասխանները մշտապես եղել և լինելու են: Այս պահին մենք պետք է ընդգծենք Արմենի կատարած սխրագործությունը, հերոսությունը, և դա մեզ պետք է պարտավորեցնի՝ առաջին հերթին լինենք մեր հայրենիքի, նրա սահմանների պաշտպանության նկատմամբ չափազանց պատասխանատու, հայրենասիրություն դաստիարակենք մեր զավակներին և նաև պատասխանատվությամբ մեր գործերի նկատմամբ և նաև վրեժխնդրությամբ՝ նման դեպքերում բազմակի ագամ հակահարվածներ տալու համար: Ասեմ ձեզ, որ այսօր հայկական զինված ուժերի ստորաբաժանումները և անձնակազմը հերոսաբար կատարում են իրենց առջև դրված խնդիրները մարտական հետրթապահության իրականացման թե Հայաստանի սահմանների, թե Արցախի սահմանների պաշտպանության գործում:

Կարծում եմ, որ Արմենի օրինակը նաև պետք է տարածվի, նրանով պետք է ոգեկոչվեն և նաև տոգորվեն, գոտեպնդվեն մեր բոլոր զինվորները՝ ավելի անվտանգ և ավելի այսպես հանդուգն կերպով իրականացնելու իրենց առջև դրված խնդիրները»,- զինծառայող Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորության արարողությունից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանութան նախարար Սեյրան Օհանյանը:

Լրագրողների հարցին՝ արդյոք վերջին օրերին սահմաններին լարվածություն նկատվո՞ւմ է, Սեյրան Օհսնյանը պատասխանեց. «Շուրջ երկու օր է՝ լարվածությունը հասել է իր գագաթնակետին: Հակառակորդի կողմից կրակոցները բազամթիվ են, երբևիցե այս քանակությամբ կրակոցներ չեն եղել, իհարկե, հասկանալի է, որ մտավախություն կա, որ պատասխաններ կլինեն: Իսկ պատասխաններ անպայման կլինեն: Մենք պահը կգնենք»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Հակառակորդի կողմից ակտիվությունն այն սադրանքներն են, որոնք որ ուղղված են, որպեսզի ասենք միջազգային ասպարեզում լարվածությունը ցույց տալու համար, որը ուղղված է նրան, որպեսզի նաև մեր բանակցային գործընթացում այսպես շեղումներ իրականացնեն: Այն հիմնական խնդիրը, որ մենք այսօր կատարում ենք, որպեսզի խաղաղ ճանապարհով և նաև բանակցային գործընթացքում երկխոսության պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը լուծվի: Կառուցողական մոտեցում չի ցուցաբերվում նրանց կողմից և մշտապես սադրանքները լինում են ադրբեջանցիների կողմից: Որքան լինեն, այդ սադրանքներին այնքան էլ պատասխաններ են լինելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս