Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Վերին պալատում սկսված Հայաստանի դեմ ադրբեջանցի հարկադիր վերաբնակների ներկայացրած «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հայցի քննությունը կավարտվի հայանպաստ որոշմամբ:
Գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են Ա.Կիվիրյանի մարմնական վնասվածքների լուսանկարներ պարունակող, 24.08.2013թ. իրադարձությունների տեսանյութեր պարունակող, քննչական փորձարարության տեսաձայնագրությունը պարունակող, Սարգսյանի և Վրթանեսյանի ու Կիվիրյանի առերեսման աուդիո ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները՝ 5 փաթեթով, բամբակե խծուծները:
«Թուրքերը միշտ ուզում են, որ մենք Թուրքիայից վախեցած լինենք: Մինչև հիմա չեն կարողանում մարսել մեր արտգործնախարարի կոշտ հայտարարությունները, մասամբ` նաև իմ գրածները. ես բազմիցս «Ազգ»-ում գրել եմ` «հայատյացությունը անասնական բնազդ է դարձել մարդասպան թուրք հրոսակի համար», և Հասանը գիտի… ասել էր, որ իրենք հետևում են իմ գրածներին»,- նշեց Հակոբ Չաքրյանը:
Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ՝ մի շարք ապրանքատեսակների վաճառքը պարտադիր կիրականացվի դրոշմապիտակներով: Մասնավորապես՝ դրոշմապիտակ պետք է առկա լինի կաթնեղենի, սուրճի, թեյի, ձեթի, մսեղենի, ձկնեղենի, պահածոյի, պաղպաղակի, քացախի, կոսմետիկայի, օճառի վրա:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին ազատել է աշխատանքից և ուղարկել կադրերի ռեզերվ:
Նախկին բռնցքամրտիկ Դավիթ Սիմոնյանը խնդրի առջև է կանգնել․ անհրաժեշտ է կատարել քթի և ստորին ծնոտի շտապ վիրահատություն: Դավիթը կոտրվածքը ստացել էր դեռևս տարիներ առաջ, և հետազոտության արդյունքում, համաձայն բժշկական եզրակացության, վերջինիս մոտ այժմ առկա է քթի և ստորին ծնոտի աջ հատվածի գծային կոտրվածք` ոսկրերի տեղաշարժերով միմյանց նկատմամբ:
Սերժ Սարգսյանը, ինչպես և կարելի էր սպասել, պաշտպանում է սեփական վարչապետին ու կառավարությանը, ինչը քաղաքական զարգացումների ներկայիս տրամաբանությամբ նշանակում է՝ մերժել Քոչարյանին վարչապետի պաշտոնի հարցում: Հետաքրքիր է՝ Քոչարյանի գրասենյակը ե՞րբ կպատասխանի այս պատասխանին, կամ կպատասխանի՞ ընդհանրապես:
Վերջին շրջանում Հայաստանը՝ ինքնիշխանության կորստին զուգահեռ, կայծակնային արագությամբ կորցնում է ոչ միայն հեղինակությունը, այլ ընդհանրապես միջազգային հարաբերություններում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու կարողությունը՝ նաև դրա արդյունքում հնարավոր դարձնելով հայ զինվորների սպանությունն ու այդ սպանությունների չդատապարտումը միջազգային հանրության կողմից:
Իր ուղերձում Տիմոշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրաման է տվել հրաձգային զենք գործածել «եվրամայդանցիների» դեմ:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ` թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի այցի և վերջինիս հետ նրա հանդիպման մասին պարզաբանելու համար:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1955 թ. ծնված, նակինում 7 անգամ դատապարտված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ վերջին օրերին մամուլում արծարծվող և «ցավոտ» հարցին՝ գանձապետարանի արժեքների վաճառքին:
Էլթոն Ջոնը հայտարարել է, որ Ռուսաստանում ընդունված միասեռականության քարոզչությունն արգելող օրենքը նպաստում է անըմբռնողությանն ու անտեղյակությանը և շատ վտանգավոր է ռուս միասեռականների համար:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը:
Այն օգտագործվում է ՀՕՊ-ի համակարգերը, մարտական ինքնաթիռները, ուղղաթիռներն ու ռազմանավերը ճանաչելու համար:
ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետևյալ պատասխանը. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ Նախագահն անշուշտ դրական է վերաբերում:
Ընդհանուր առմամբ, ստուգման է ենթարկվել մոսկովյան մոտ 6000 բնակարան, որոնցից 400-ը տրված է եղել վարձակալությամբ:
Մեր տիպի երկրում ամեն օր կարելի է ինչ-որ փոփոխություն սպասել։ Ես օպտիմիստ եմ և մտածում եմ՝ ինչ-որ պահի ինչ-որ բան կփոխվի, բայց բեկման առումով ինձ համար որևէ տեսանելի բան չկա։
Հարազատները կայքին տեղեկացրել են , որ երեկ Էդիկ Մադյանին տեսել են թիվ 37 ավտոբուսի մեջ, որը Էրեբունի-Կոմիտասով գնում է Նոր Նորք: Բայց առայժմ չի հաջողվել հայտնաբերել նրան:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Մոհամմադ Ռեզա Մողադդամը՝ ընդգծելով, որ այդ հաշվարկը կատարվել է մեկ բարել նավթի գինը 100 դոլար գնահատելով:
Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
Երեկ երեկոյան ոստիկանությունը, Վերնադյան պողոտայում ստուգելով մի տղամարդու փաստաթղթեր, հայտնաբերել է, որ դրանք կեզծ են: Տղամարդը ձերբակալվել է, իսկ ձերբակալվածը պարզվել է, որ վրացի «օրենքով գող» Օտարի Տոտոչիյան է ՝ Բատյա մականունով:
Սարսափելի պահ է, որի դեմ 2004 թվականի «նարնջագույն հեղափոխությունը» թվում է փողոցային երեկույթ:
Ներկայումս Տավուշի մարզում տնական հավի ձուն վաճառվում է 90- 100 դրամով, թռչնաբուծարաններում արտադրված ձուն՝ 80 դրամով: Ընդ որում՝ տնական հավի ձվի պահանջարկը գերազանցում է առաջարկին: Եվ դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ձմռանը գյուղացիների կողմից պահվող հավերը ցու
Ոստիկանության հետ բախումներում պաշտոնապես հաստատվել է երկու ցուցարարի զոհվելը, որոնցից մեկն Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանն է:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը:
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը երեկ հանդիպել է Շ. Հարությունյանին: Ւ. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Շ. Հարությունյանը դեռևս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»
Զինվորականները պատրաստվում են ողջ Ուկրաինայում մտցնել արտակարգ դրություն:
Տնօրենի նյարդերը տեղի էին տվել այն պահին, երբ հաստիքների վերադասավորման և դրա արդյունքում երկու կանանց աշխատանքից ազատելու մասին հայտարարությանը հետևել էր վերջիններիս «հանդուգն» պահվածքը։