Էդվարդ Նալբանդյան. Լավրովի խոսքերը թարգմանության պատճառով այլ կերպ են ներկայացվել

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել էր, որ պաշտոնական Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ միասին պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման նոր առաջարկներ ներկայացնել: Լավրովը նաև նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված նախնական առաջարկներ կան բանակցությունների սեղանին, որոնք կողմերը չեն մերժում, բայց լրացուցիչ ջանքեր են պետք սկզբունքային պայմանավորվածությունների հասնելու համար:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հարցին՝ արդյոք այդ առաջարկներն արդեն ներակացվե՞լ են, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, թե Լավրովի խոսքերը թարգմանության պատճառով այլ կերպ են ներկայացվել:

«Նա ասել էր, թե՝ «на работке». ձևակերպումների վերաբերյալ և այլն: Ինչո՞ւ ենք մենք հանդիպում. անցյալ տարի չորս անգամ մենք հանդիպել ենք և դուք գիտեք, որ Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո արտգործնախարարներին հանձնարարվեց շարունակել բանակցությունները և փորձել համաձայնության գալ սկզբունքների շուրջ: Իսկ սկզբունքների շուրջ ո՞նց ենք համաձայնության գալու՝ առանց մեկ կողմից կամ մյուս կողմից կամ եռանախագահների կողմից, այսպես կոչված, «на работка»-ն: Սա բնական է, աշխատանքային գործընթաց է, բայց նոր առաջարկների մասին չէ խոսքը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031