
Ալեքսանդր Բոժկո. Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե Ղարաբաղի լեռներում, թե Կիևի փողոցներում

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի մասին.
«Հազա՜ր ափսոս քո նահատակ հերոս կյանքի համար, սիրելի Սերգեյ: Նամարդ գնդակն ընտրում է լավագույններին՝ թե Ղարաբաղի լեռներում, թե Կիևի փողոցներում:
Ներիր, Սերգեյ ջան, իմ մեղսավոր Ուկրաինային, նա դեռևս չի կայացել որպես մարդասեր պետություն, դրա համար էլ չկարողացավ պահպանել քեզ: Հենց հանուն մարդասիրության այդ մակարդակի թափվեց քո հերոսական արյունը, իր մարդկային դեմքը աշխարհի առաջ պարզերես կանգնելու համար է շարունակվում արդեն հարյուրամյակներ տևող ուկրաինական պայքարը: Հավերժ փառք քեզ և հավերժ փառք քեզ հետ նահատակվածներին»: