Ջաֆարին հավելել է, որ սիրիական երկու պատվիրակության միջև ուղիղ երկխոսությանը մասնակցելու է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին, ով հանդես է գալու որպես հաշտարար:
Թուրքիայի կառավարությունն Անկարայի ու մյուս քաղաքների ոստիկանությունում կադրային փոփոխություններ է սկսել երկիրը ցնցած կոռուպցիոն վերջին սկանդալից հետո:
Խոսքն առաջին հերթին գնում է հարևան իսլամական երկրների քաղաքացիների մասին:
ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ս. Ավետիսյանը նշանակվելէ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ հունվարի 22-ի ուշ երեկոյան մոտ մեկ ժամ տեւած ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով վնասվել են գազի խողովակները, հրդեհ է բռնկվել, որը բնակիչների ուժերով մարվել: Գյուղում գազ չկա:
Վերջին երեք տարվա ընթացքում Facebook-ը հետեւողականորեն կորցնում է հատկապես երիտասարդ օգտատերերի թիվը:
Մենք խմբով լուսանկարվեցինք, հիշեցինք մանկությունը, ձնագնդի խաղացինք: Այդ ժամանակ հնչեց ազանը: Մենք բոլորս մտանք մզկիթ, աղոթեցինք: Իմամը ես էի:
«Միաձայն քվեարկել ենք Ուկրաինայի Ժողովրդական ռադայի հռչակման, տեղական ժողովրդական խորհուրդների, մունիցիպալ ոստիկանության ստեղծման, ինչպես նաեւ Յանուկովիչին անվստահություն հայտնելու եւ Գերագույն ռադան ցրելու համաուկրաինական քվեարկության նախապատրաստման մասին:
2014-ի բյուջեով մայրաքաղաքի դրոշների սպասարկման համար նախատեսված է 80 միլիոն դրամ, ինչը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը արդարացված ծախս է համարում։
Այսպիսով, փաստորեն, կառավարության թեթև ձեռքով՝ այսուհետ հուշարձանների ոչնչացումը շատ ավելի հեշտ կլինի, և, կարևորը, ամեն ինչ կարվի օրինականության քողի տակ:
Նա պատմել է, թե փորձել է որդուն համոզել չգնալ «Եվրամայդան», սակայն Սերգեյն «իրենն է պնդել»:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հունվարի 18-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ դուրս է եկել հանրահավաքի թեմայի շրջանակներից և, Պարտադիր կուտակային կեսաթոշակային համակարգի դեմ խոսելուց բացի անցում է կատարել «ավազակապետության», իշխանափոխության և դրան հասնելու համար ընդդիմադիր դաշտի միավորման անհրաժեշտության թեմաներին:
Պարույր Սևակի ստեղծագործություններին ու կյանքին առնչվող շատ ու շատ էջեր դեռ սպասում են իրենց բացահայտմանը: Այսօր ուզում ենք ներկայացնել երեք նորահայտ վավերագրեր, որոնք ոչ միայն գրված են Սևակի ձեռքով, այլև հնարավորություն են ստեղծում մի շարք էական շտկումներ ու լրացումներ կատարել հատկապես բանաստեղծի կենսագրության վաղ շրջանին վերաբերող տեղեկություններում, առավել ևս, որ այդ ժամանակահատվածն անհամեմատ քիչ է ուսումնասիրված:
«Նույնիսկ եթե Վաշինգտոնն ու Մոսկվան, ձայն-ձայնի տված, ասեն` Քոչարյանը վարչապետի թիվ 1 թեկնածուն է, այնուամենայնիվ, Հայաստանն ունի ներքին լսարան, որին որևէ կերպ չի կարելի արհամարհել»,- 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Ես ամեն ինչն եմ հասկանում՝ վիրտուալ ընկերություն, վիրտուալ խոսակցություններ, որ, ասենք՝ բարեկամդ, մոտիկդ, հարազատդ հեռու է, չես կարողանում անգամ մտերմիկ մթնոլրտում հավաքվես, ոնց որ ասում են՝ մի կտոր հաց կիսես և այլն, և այլն: Բայց եթե բանը հասնում է նրան, որ մարդիկ արդեն վիրտուալ, թող ներեն ինձ կանայք, վիրտուալ սեքսն է կյանքի իմաստ, կոպիտ ասած, ես դա չէի կարողանում հասկանալ: Բայց եթե բանը հասնում է նրան, որ մարդիկ արդեն վիրտուալ, թող ներեն ինձ կանայք, վիրտուալ սեքսն է կյանքի իմաստ, կոպիտ ասած, ես դա չէի կարողանում հասկանալ: Դա էլ ինձ, ոնց որ ասած՝ իմ մեջ որպես, մի քիչ էլ Աստծուն փառք, գիտական ջիղը մեջս չի կորել, փորձեցի ես փոքր հետազոտության նման բան անել
«Ընկերներիս հետ հաց էինք ուտում, այդ աղջիկը մոտեցավ մեզ, միասին հաց կերանք, 4-5 ժամ նստեց մեզ հետ, ասեց մեծ խաղալիք եմ ուզում և ստացավ դա, ինքը չի էլ հերքում, որ նվեր է ստացել: Բոլորի ներկայությամբ զանգել է իր ընկերուհուն, կանչել, որ մեր հետ գա քեֆ անի, հեռախոսը տվել է ընկերոջս, հետո ինձ, շեշտել, որ մինչև լույս պետք է ժամանակ անցկացնենք, գիրկս է նստել, ընկերս էլ նախատեց, ու ինքը իջավ գրկիցս, հետո ականջս համբուրեց, վիզս: Եթե մի մարդու բռնաբարես, ինքը իր ընկերուհուն չի կանչի, այդ մարդու հետ չի գնա հյուրանոց»:
«Չգիտենք, կանչել են Երեւան` պարգեւատրման, բայց դրա համար չենք կռվել, մենք պիտի պաշտպանենք սահմանը»,-ասում են:
Եթե պարտադիր է և պատասխանատվությունը պետությանն է, ապա ի՞նչու միջոցները չփոխանցել գործող պետական կենսաթոշակային հիմնադրամին, ի՞նչու չօգտագործել տեղական կառավարիչների ինստիտուտը։
Խարդախը ներկայացվում է ճանաչման. բնակարան հատկացնելու պատրվակով մի շարք քաղաքացիներից վերցրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ և յուրացրել:
2013 թվականին ՀՀ ԳԱԱ Գիտության զարգացման հիմնադրամին ոչ մի հատկացում չի եղել, թեև, ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց հինադրամի տնօրեն Հրանտ Մաթևոսյանը, օգնության համար ինքը շուրջ 150 նամակ է գրել տարբեր անհատների և կառույցների: «Ոչ մի արձագանք, ինչն էլ խոսում է գիտության նկատմամբ նրանց վերաբերմունքի մասին»,- ասաց Հ. Մաթևոսյանը:
Նոյեմբերյանի զորամասի պահակատան տարածքում տեղի ունեցած այս միջադեպը, որի մասին երիտասարդը պնդում է, որ ոչինչ չի հիշում, բավական մեծ աղմուկ էր հանել։
«Այդ հատվածում անցյալ տարի 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից երկուսը՝ քաղաքացիական անձինք: Ճանապարհը հեշտ հասանելի է հակառակորդի դիտակետերին, հետևաբար որոշում կայացվեց նոր առավել անվտանգ ճանապարհ կառուցելու», – նշել է ՊՆ Զինված ուժերի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը:
Հունվարի 21-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության ծառայողները Ջրվեժ թաղամասից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկել 1981 թ. ծնված Էդվարդ Մ.-ին:
«Չգիտեմ ինչ խոսքերով բնութագրեմ քո հերոսական քայլը Արմեն ջան: Ուզում եմ այս երգով փառաբանեմ Քեզ ու այն բոլոր հերոսներին, որոնք իրենց կյանքն են զոհել հանուն հայրենիքի: Փառք Ձեզ, Ձեր Գործն Անմահ է…» :
Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր ընկերների հետ մեքենաներով մոտեցել էր Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ և հայհոյախառն սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին:
Ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում մի շարք ծառայողներ տույժեր ստացան, լավագույններն արժանացան խրախուսանքների, բարեփոխումների շրջանակում կատարվեցին նոր նշանակումներ, կադրային փոփոխություններ ու տեղաշարժեր:
Սպասվում է, որ երեկոյան կամ գիշերը տեղի կունենա գրոհ Մայդանի վրա:
Ձևավորված ավանդույթի համաձայն` Բանակի օրվան ընդառաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունենում բարձրագույն ուսումնական հաստատություններում: ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հունվարի 22-ին Սեյրան Օհանյանը եղել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Կիևում զոհված Սերգեյ Նիգոյանը Ուկրաինայի քաղաքացի է: Հիշեցնենք, որ 20-ամյա Նիգոյանը սպանվել է այսօր վաղ առավոտյան՝ Կիևի «Դինամո» մարզադաշտի մերձակայքում:
Հունվարի 21-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի և անձնագրային խմբի ծառայողները անձնագրային ծառայությունից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռոբերտ Փ.-ին