
Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ազատել վարչապետի եղբորը

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Արմեն Սարգսյանին ազատել Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից»:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրն է՝ Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ով համատեղության կարգով նաև Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպանն էր: Ուշագրավ է, որ Ա. Սարգսյանին այդ պաշտոնից ազատելու հրամանագիրը Սերժ Սարգսյանն ընդունել է արձակուրդից վերադառնալուց հետո: Հիշեցնենք, որ, ըստ մամուլում հրապարկաված և պաշտոնապես չհերքված տեղեկությունների, Ս. Սարգսյանն արձակուրդն անց է կացրել հենց Կորեայի Հանրապետությունում: