
Երևանում դի է հայտնաբերվել

Հունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 1961 թ. ծնված Գ. Ս.-ի դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն