Բաժիններ՝

Սիրիական հակամարտությունը երեք տարում վերաճել է միջդավանաբանական պատերազմի. Հորդանանի արտգործնախարար

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ներքին հակամարտությունը երեք տարում չկարգավորվելուց հետո վերաճել է միջդավանաբանական պատերազմի և սպառնում է ողջ տարածաշրջանին: Այս մասին այսօր «Ժնև 2» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հորդանանի արտգործնախարար Նասեր Ջաուդան.

«Երեք տարի շարունակվող հակամարտությունը ու դրա կարգավորման որևէ հեռանկարի բացակայությունը հանգեցրել են իրական միջդավանաբանական պատերազմի, որը սպառնում է ողջ տարածաշրջանին:

Սիրիական հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ հենվելով անցումային իշխանությունների ձևավորման վրա: Միջազգային մեծ կոնֆերանսը կարող է հակամարտող կողմերին օգնել գալ խաղաղ որոշման»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031